ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արոնյանը «GRENKE Chess Classic»-ը մեկնարկեց ոչ-ոքիով

Armsport

Գերմանիայում մարտի 31-ից ապրիլի 9-ը անցկացվում է «GRENKE Chess Classic» ամենամյա մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները, փոխանցում է Armsport.am-ը։

Առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով մրցել է Գերմանիան ներկայացնող Գերոգ Մեյերի հետ: Պարտիան ավարտվել է 42-րդ քայլում՝ ոչ-ոքիով:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանան, և ուժեղագույն գրոսմայստերներ Մաքսիմ Վաշիե Լագրավը, Նիկիտա Վիտիյուգովը, Արկադի Նայդիշը, Գեորգ Մեյերը, Մաթիաս Բլուբաումը և միակ կին մասնակից, միջազգային գրոսմայստեր Հու Յիֆանը։

Առաջին տուրում միմյանց հետ են մրցում նաև Ֆաբիանո Կարուանան և Մագնուս Կարլսենը, որոնց պարտիան դեռ ընթացքի մեջ է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: