ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 845,76 դրամ ԱՐԾԱԹ - 273,16 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 811,8 դրամ

Մանկական գրքի միջազգային օր

Pinterest

Սկսած 1967 թվականից՝ Մանկական գրքի միջազգային խորհրդի  (International Board on Books for Young People, IBBY) նախաձեռնությամբ և որոշմամբ ապրիլի 2-ին՝ հանրահայտ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծծնդյան օրը, նշվում է Մանկական գրքի միջազգային օրը: Այդ օրը միջոցառման կազմակերպիչները, առանձնահատուկ ոգևորությամբ ընդգծելով փոքր տարիքից լավ գրքեր կարդալու անհրաժեշտությունը, քարոզում են մանկական գրքի անփոխարինելի դերը Երկիր մոլորակի նոր սերունդների ոգու և ինտելեկտի ձևավորման հարցում: Բացի այդ, այս տոնը նպատակ ունի գրավել երեխաների ուշադրությունը դեպի գրականություն, գրքի արվեստ և գրքի մշակույթ:

Մեր օրերում մանկական գրականությունը մի ամբողջ առանձին ուղղվածություն է: Եվ ամեն տարի IBBY Ազգային ստորաբաժանումներից մեկն ստանձնում է Մանկական գրքի միջազգային օրվա միջազգային հովանավոր դառնալու պատիվը: Յուրաքանչյուր տարի որոշվում է տոնի թեմա, հրավիրվում է հովանավոր երկրից հայտնի հեղինակ, որպեսզի գրի ուղերձ աշխարհի բոլոր երեխաներին: Հրավիրվում է նաև հայտնի նկարիչ, ով ստեղծում է Մանկական գրքի միջազգային օրվա ցուցանակ: Հետագայում այդ նյութերն օգտագործվում են գրքի հանրայնացման և աշխարհում գրքի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 12 կմ/ժ
25 C°
 
16°  27° 
03.06.2020
15°  28° 
04.06.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք ՄԻԵԴ որոշումով՝ կապված Գուրգեն Մարգարյանին սպանողին հերոսացնելու գործի հետ: