ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատերազմները երկար դարերով եկած պայքար են. Վիգեն Սարգսյան

armenpress.am

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ ապրիլի 1-ի երեկոյան Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի այգում կազմակերպել էր մոմավառություն՝ ի հիշատակ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մոմավառությանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, հոգևոր այրեր:  

Նոր Նորքի հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանն առոթք է հնչեցրել առ Աստված, խաղաղություն հայցել հերոս նահատակների հոգու համար, շնորհավորել նաև ներկաների Սբ Հարության տոնը:

ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի այգում երիտասարդները կատարել են ՀՀ օրհներգը, նրանց միացել է նաև նախարար Սարգսյանը:  

«Վստահաբար, այսօր այստեղ եկած երիտասարդները որպես սգացողներ չեն՝ զոհված ընկերների շիրիմի վրա: Եկել են որպես ազգ-բանակի զինվորներ՝ իրենց վստահությունը արտահայտելու, իրենց պատրաստակամությունը հայտնելու, պայքարելու մեր արժեքների, արժեհամակարգի համար: Դա է ամենամեծ դասը այսօրվա և ապրիլյան պատերազմի», - նշել է Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի հիմնական դասն ու խորհուրդը նրանում է, որ պատերազմները ոչ սկսվում, ոչ ավարտվում են ստորագրված փաստաթղթերով կամ կնքված պայմանագրերով, դրանք երկար դարերով եկած պայքար են՝ ժողովրդի պայքար, որը միշտ արարել է իր հողում, արարել որպես առաջին քրիստոնյա պետություն, որպես ուրույն արժեհամակարգ կերտած ժողովուրդ: Այդպիսի ժողովրդի պայքարը հարատև է:

«Ղարաբաղյան պատերազմը և արցախյան պայքարն ընդամենը մեկ դրվագ են մեր շատ ավելի երկար պատմության, և ապրիլյան պատերազմի հիմնական դասն այն է, որ մենք պետք է այդ պայքարն ընդունենք որպես կենսակերպ, և ոչ որպես մեկ մարտ կամ մեկ պատերազմ, որը ավարտվում է ժամանակի մեջ խաղաղության պայմանագրով, իսկ ամենածանր, ամենադժվար պատերազմն անգամ ավարտվում է կնքված փաստաթղթերով, պայմանագրերով, այլ՝ կենսակերպ: Եվ այդ կենսակերպը հենց ազգ-բանակ լինելու կենսակերպն է, երբ յուրաքանչյուր քաղաքացի գիտի իր տեղը երկրի պաշտպանության գործում», - նկատեց նախարար Սարգսյանը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: