ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապրիլյան մարտական գործողություններն ընդգծեցին մեր բացերն ու առավելությունները. Տիգրան Աբրահամյան

facebook.com

Երբ մենք խոսում ենք «ապրիլյան դասերի» մասին, պետք է հաշվի առնել, որ դա պետական բոլոր կառույցներին է վերաբերում, որովհետև միայն առաջին հայացքից է դա կապված ուժային կառույցների հետ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ պետական ողջ ապարատն իր հստակ գործառույթներն ունի ինչպես համեմատաբար խաղաղ, այնպես էլ ռազմական գործողությունների ժամանակ, իսկ 2016-ից հետո մոտեցումների վերանայում է եղել:

Ըստ Տ. Աբրահամյանի՝ ապրիլյան մարտական գործողություններն ընդգծեցին մեր բացերն ու առավելությունները, խոցելի տեղերը, ինչի ուղղությամբ վերջին 2 տարիներին հսկայական աշխատանք է տարվել:

«2016-ի ապրիլից հետո մեծ աշխատանք տարվեց մեր հետախուզական հնարավորությունների ընդլայնման համար, ինչն այլևս գրեթե բացառում է անակնկալության գործոնը: Մեր խնդիրն է հակառակորդի գործողությունները, շարժերը մշտապես պահել կանխատեսելիության դաշտում և ըստ անհրաժեշտության կանխել մեր անվտանգությանը սպառնացող ցանկացած գործընթաց»,-նշել է Տ. Աբրահամյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    19 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: