ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվա. Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումներ

Турпром

Մոսկվայում մարտի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակի միջոցառումները համակարգող մոսկովյան հանձնաժողովի նիստը:

Դրան մասնակցել են հանձնաժողովի համանախագահներ, ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Ռաֆայիլ Զինուրովը և ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, ինչպես նաև Մոսկվայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, «Նոև կովչեգ» թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը, Russia-Armenia.info տեղեկատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Արամ Խաչատրյանը, «Սոբեսեդնիկ Արմենիի» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսանդր Երկանյանը, Մոսկվայի հայկական երիտասարդական ընկերակցության նախագահ Հակոբ Աբրահամյանը, ԴԻԱԼՈԳ կազմակերպության փոխնախագահ Գոռ Կարախանյանը, Սարդարապատի ճակատամարտի հերոսներից մեկի` Դանիել Բեկ- Փիրումյանի թոռ, «Տարիների և օրերի գրություններով. Դանիել Բեկ-Փիրումյանի կյանքը» գրքի հեղինակ Յուրի Փիրումյանը, հայտնում է «Արմենպրես»-ը:

Նիստը վարել է հանձնաժողովի համանախագահ-համակարգող Յուրի Նավոյանը: Նա ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված մոսկովյան միջոցառումների հայեցակարգը, որը հենվում է հայկական պետականության վերականգնման և շարունակականության ապահովման գործում Հայաստանի Առաջին Հանրապետության նշանակության վրա, միաժամանակ ընդգծելով 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի համաժողովրդական բնույթը:  Նախատեսված քաղաքագիտական և մշակութային միջոցառումները կոչված են Ռուսաստանի հայկական համայնքի ներուժը և Հայաստանի բարեկամներին համախմբելու հայկական պետականության գաղափարի շուրջ, ինչպես նաև ռուսաստանյան լայն հասարակայնությանը ներկայացնելու հայոց պատմության հերոսական էջերը:

Նիստի մասնակիցները քննարկել և համաձայնեցրել են Մոսկվայում և Մոսկվայի մարզի քաղաքներում գիտաժողովների, թեմատիկ ցուցահանդեսների ու հանդիպումների, գրքերի հրատարակման ու շնորհանդեսների և համանման այլ միջոցառումների անցկացման ժամկետներն ու ձևաչափերը: Քննարկման առանձին նյութ է հանդիսացել նաև այդ միջոցառումների արժանի լուսաբանման և Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանի պատմության կեղծարարության և պատմական փաստերի նենգափոխման փորձերին հակազդելու հարցերը:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի միջոցառումները համակարգող մոսկովյան հանձնաժողովը ընտրվել է Մոսկվայի հայկական քաղաքագիտական առաջին ֆորումի կողմից, որը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 7-ին «Պրեզիդենտ-Հոթելում»: Մոսկովյան հանձնաժողովի հովանու ներքո միջոցառումները կմեկնարկեն արդեն ապրիլ ամսին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: