ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նարեկացու ոչ մի խոսք վերացական չէ. հայ կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ Տեր-Կոմիտաս քահանա Դավեյան (ԲԱՑԱՌԻԿ)

Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրման և Նարեկացու ունեցած դերի ու նշանակության վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Երևանի սուրբ Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ Տեր-Կոմիտաս քահանա Դավեյանի հետ:

Տե’ր Հայր, ինչպե՞ս կգնահատեք Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրման կարևորությունը:  

- Կարծում եմ, որ սա իսկապես շատ կարևոր իրադարձություն է, քանի որ, ինչպես հիշում ենք, 2015 թվականին հենց Վատիկանում Հռոմի Պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց համաշխարհային եկեղեցու 36-րդ վարդապետ, այսինքն՝ իրենց լեզվով ասած՝ դոկտոր: Ուստի, այդ մասին արդեն իսկ խոսելով, ամբողջ աշխարհին ներկայացնելով, թե ով է Գրիգոր Նարեկացին, բնական է, որ Վատիկանում, որտեղ տեղադրված է նաև սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը, պետք է լիներ նաև Գրիգոր Նարեկացունը, ով իսկապես մեծություն է:  

- Ըստ Ձեզ՝ Նարեկացուն «Տիեզերական վարդապետի» կոչում շնորհելն ավելի ճանաչելի՞ է դարձել նրան քրիստոնեական աշխարհում:  

- Ոչ միայն Նարեկացուն, այլև Հայաստանը և հայերին, քանի որ աշխարհում ոչ բոլորը գիտեն մեր մասին: Անշուշտ, ցանկացած հռչակում որոշակի պրոպագանդա է, և Նարեկացուն «Տիեզերական վարդապետ» հռչակելը ևս բացառություն չէր:  

Ի՞նչ դեր և նշանակություն ունի Նարեկացին կաթոլիկ և ընդհանրապես քրիստոնյա աշխարհի համար:  

- Գիտեք, ամենագեղեցիկն այն է, որ Նարեկացին ոչ միայն եկեղեցական, այլև ավանդական է: Նարեկացին բոլորի շուրթերին է եղել: Նա ժողովրդական է, ոչ թե միայն աստվածաբանական կամ փիլիսոփայական: Նա չի եղել անհասանելի մեկը: Ես հիշում եմ, որ ասում էին, որ հիվանդ ժամանակ պետք է Նարեկացու «Մատյան Ողբերգությանը» դնել բարձի տակ և անպայման հնարավոր կլինի բուժվել: Եվ ինձ ուրախացնում է, որ դա արմատացած է հայկական մշակույթի մեջ: Բացի այդ, կարդալով և ուսումնասիրելով «Մատյան Ողբերգությանը»՝ մենք հասկանում ենք Նարեկացու միստիկ մտածելակերպը: Նրա ոչ մի խոսք վերացական չէ, տպավորություն է, որ նա ապրել է այդ ամենը, որ նա հավատացած է իր քարոզածին և աղոթածին: Իմ կարծիքով՝ աղոթքը դա հանդիպում է, և երբ այն դադարում է հանդիպում լինելուց և վերածվում շուրթերից պարզապես արտասանվող հնչյունների, տեղ չի հասնում: Աղոթքը սկիզբ է առնում սրտից և հասնում այլոց սրտերին: Հենց դա է Նարեկացու մեծությունը: Եվ Նարեկացին որքան էլ գրագետ, բայց շատ ավելի խոնարհ էր, ինչն ամեն մարդու տրված չէ: Սրբերը հաճախ իրենց տարբեր ասածներում արտահայտում են միանման մտքեր, քանի որ սուրբ նշանակում է պատկանելիություն Աստծուն, և միայն Նարեկացին էր, որ օգտագործել է «անստվեր լույս» բառակապակցությունը, այսինքն՝ լույս, որ թափանցում է ամենուր, և դրա տակ անհնար է ստվեր ձևացնել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: