ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք-իսրայելական հարաբերություններ. իրական լարվածությո՞ւնը, թե՞ իմիտացիա

dampress.net

Գազայի հետ սահմանին իսրայելական բանակի և պաղեստինցիների ցուցարարների միջև տեղի ունեցած բախումները, որոնց արդյունքում զոհվել է 16, վիրավորվել 1.5 հազար պաղեստինցի, լարվածությունը մեծացրել են ոչ միայն պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, այլ նաև թուրք-իսրայելական հարաբերություններում: Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է պաղեստինյան անկլավում հրեական պետության կողմից «ոչ հավասարաչափ ուժի կիրառումը», իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն Իսրայելին մեղադրել էր ահաբեկչության քաղաքականություն իրականացնելու մեջ:  «Աշխարհի ամենաբարոյական բանակը չի լսելու նրանց խրատները, ով տարիներ շարունակ գնդակոծում է քաղաքացիական բնակչությանը», - ասել է Նեթանյահուն՝ պատասխանելով թուրքական կողմի քննադատությանը։ «Երևի թե այսպես է Անկարան նշում ապրիլի 1-ը»,– ավելացրել է վարչապետը։

Թուրքիային ուղղված քննադատությամբ հանդես են եկել նաև իսրայելցի մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանը, ում կարծիքով Թել-Ավիվը պետք է քայլեր ձեռնարկի Թուրքիայի դեմ միջազգային ասպարեզում՝ անգամ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:

Այնուամենայնիվ, թուրք-իսրայելական հարաբերություններում այս նոր լարվածությունը դժվար թե հանգեցնի միմյանց դեմ կտրուկ գործողություններին:

Պաղեստինյան հիմնախնդրով պայմանավորված էրդողանն առաջին անգամ չէ, որ Իսրայելի հասցեին նման մեղադրանքներ է հնչեցնում, իսկ Թել-Ավիվը սպառնում միջազգային ասպարեզում ճնշում գործադրել Անկարայի վրա, սակայն, որպես կանոն, կողմերը խոսքերից գործողության չեն անցնում:

Թուրքիան վերջին տարիներին փորձում է ստանձնել տարածաշրջանային, ինչպես նաև իսլամական աշխարհի առաջնորդի դերը, ուստի, բավականին սուր է արձագանքում պաղեստինյան հիմնախնդրի հետ կապված զարգացումներին: Սակայն, Իսրայելում նախընտրում են տարածաշրջանում արաբական երկրների առաջնորդի դերում տեսնել Թուրքիային, այլ ոչ թե Իրանին, որը ևս հավակնություններ ունի պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում: Նման պայմաններում Թել-Ավիվն իր գործողություններով դժվար թե փորձի խոչընդոտել Անկարայի տարածաշրջանային հավակնություններին և գնա Թուրքիայի հետ հարաբերությունների ավելի սրման: Նույնիսկ 2010 թվականին Մավի Մարմարայի միջադեպից հետո, երբ Թուրքիայի ու Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին, կողմերի միջև մշտապես պահպանվել է քաղաքական երկխոսությունն ու ամուր տնտեսական հարաբերությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: