ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 714,18 դրամ ԱՐԾԱԹ - 245,57 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 929,39 դրամ

Հայաստանի տնտեսության զարգացման առաջիկա տարիների ռազմավարության հիմքում ներառական աճն է

Օրերս նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած՝ «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի վերաբերյալ խորհրդակցության ընթացքում ուղենշվեցին ՀՀ տնտեսական զարգացման հիմնական սկզբունքներն ու ուղղությունները: Նախագահը հրահանգեց, որ առաջիկա երկու տասնամյակի ընթացքում ՀՀ-ում գործող պետական մարմինների աշխատանքը պետք է ուղղված լինի տնտեսական աշխուժացման զգալի աճին: Վերջինս իր խոսքում նշեց. յուրաքանչյուր քաղաքացի զգալու է աճի արդյունքները:

Մասնավորապես նախագահն ընգծեց հատկապես ներառական աճի կարևորությունը: Սա շատ է կարևորվում մի կողմից ՀՀ քաղաքացու շահերի տեսանկյունից, մյուս կողմից՝ միջազգային ասպարեզում ընկալելի գործընկեր դիտվելու: Պետք է նշել, որ համաշխարհային տնտեսական կառույցները վերջին շրջանում շեշտադրում են ներառական աճի կարևորությունը: Ի՞նչ է այն իրենից ենթադրում: Դա տնտեսական աճի այն տեսակն է, որը ենթադրում է հասարակության բոլոր շերտերի ներգրավվածություն այդ գործընթացին:  Այլ կերպ ասած՝ ներառական աճը ենթադրում է և՛ տնտեսության աճ, և՛ մարդկանց բարեկեցության աճ: Այս դեպքում, ենթադրվում է, որ եթե նույնիսկ տնտեսական բացարձակ աճ չի գրանցվում, շնորհիվ նոր տեխնոլոգիաների, նոր առաջատար մոտեցումների, մարդկանց բարեկեցությունն, այնուամենայնիվ, աճում է: Հենց տնտեսական այս մոդելին անցումն ընդգծեց նախագահը:

Մյուս կարևորագույն հարցը, որի վրա ուշադրություն հրավիրեց նախագահը գործազրկության մակարդակի կրճատումն է՝ հատկապես երիտասարդության շրջանում և մասնավորապես ձգտելով ապահովել հարյուր հազարավոր բարձր աշխատավարձով աշխատատեղեր:

Տնտեսության կայուն զարգացման կարևորագույն նախապայմաններից է առողջ ու արդյունավետ հարկային համակարգը:  Ընդ որում, համակարգն այնպիսին պետք է լինի, որ չվնասի ոչ բյուջեին ոչ էլ տնտեսվարողին: Անդրադառնալով այս հարցին՝ նախագահը կարևորեց անուղղակի հարկային համակարգին անցման անհրաժեշտությունը, որի շուրջ աշխատանքներ պետք է տարվեն:  Անուղղակի հարկային համակարգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ապրանքի կամ ծառայության վաճառքի դիմաց գանձվող հարկն ի սկզբանե հաշվարկվում է ապրանքի գնի մեջ, ուստի,  ըստ էության, հարկային բեռը բաշխվում է սպառողի վրա, փոխարենն ուղղակիորեն տնտեսվարողից գանձվելու: Սա վերջիններիս կտա ավելի արդյունավետ ու ազատ տնտեսական գործունեության վարելու հնարավորություն, իսկ սպառողների կողմից վճարունակությունն ապահովված կլինի նախագահի կողմից վերոնշյալ հանձնարարականների կատարման պարագայում:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 52%
Քամի՝ 14 կմ/ժ
25 C°
 
23°  36° 
24.07.2019
23°  36° 
25.07.2019
Հարցում

Շոգ եղանակն ազդո՞ւմ է ձեր աշխատունակության վրա: