ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչն է միավորում դիվանագիտական հարաբերություններ չունեցող Իսրայելին և Սաուդյան Արաբիային

alaraby.co.uk

Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում վերջին շրջանում նկատվում է որոշակի մերձեցում: Այդ մասին է վկայում հատկապես Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանի  հայտարարությունն այն մասին, որ ինքը ճանաչում է Իսրայելի գոյություն ունենալու իրավունքը: Նա նշել է, որ իսրայելցիները սեփական պետություն ունենալու իրավունք ունեն: «Պաղեստինցիները և իսրայելցիներն ունեն սեփական հողի իրավունք: Մենք պետք է խաղաղ համաձայնագիր ստորագրենք՝ կայունություն ապահովելու և լավ հարաբերություններ հաստատելու համար», - ասել է նա:     

Սաուդյան Արաբիայի արքայազնը ընդգծել է, որ իր երկիրը մտավախություն ունի՝ կապված Երուսաղեմի սուրբ մզկիթի ճակատագրի և պաղեստինցիների իրավունքների հետ։ Սակայն սաուդացիները չունեն որևէ առարկություն՝ կապված իսրայելցիների հետ։

Արքայազնը խոստովանել է, որ Իսրայելն ունի մեծ և աճող տնտեսական ներուժ։ Նրա խոսքով, եթե տարածաշրջանում խաղաղություն տիրեր, Իսրայելը և Պարսից ծոցի արաբական պետությունների միության խորհրդի երկրները, որոնցից են Եգիպտոսն ու Հորդանանը, բազմաթիվ ընդհանուր շահեր կունենային։

Սաուդյան Արաբիայի արքայազնի հայտարարությունը մեծ արձագանք է ստացել այն պատճառով, որ, ինչպես հայտնի է, արաբական այս երկիրը նախկինում չէր ճանաչում Իսրայելը և մինչ օրս վերջինիս հետ չի հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Սա առաջին դեպքն է, երբ Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան ներկայացուցիչը ճանաչում է Իսրայելի գոյության իրավունքը։ Էր Ռիադը մշտապես պնդում էր, որ իսրայելցիները պետք է հեռանան այն տարածքներից, որոնք գրավել են 1967 թվականի վեցօրյա պատերազմի արդյունքում։

Ինչևէ, վերջին տարիներին պետությունների միջև ոչ պաշտոնական հարաբերություններն առավել ջերմ են դարձել, ակտիվացել են Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև գաղտնի կապերը։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի մերձեցմանը նպաստում է Մերձավոր Արևելքում Իրանի «ապակայունացնող գործողությունները» զսպելու անհրաժեշտության հետ կապված դիրքորոշումը: Ինչպես հայտնի է, Մուհամմադ իբն Սալմանն Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խոմեյնիին բազմիցս անվանել է «Մերձավոր Արևելքի նոր Հիտլեր»: Նա զգուշացրել է, որ կարող է 10-15 տարի անց ռազմական հակամարտություն սկսել Իրանի դեմ։ Բացի այդ, արքայազնը կոչ է արել միջազգային հանրությանն առավել խիստ պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ՝ խուսափելու տարածաշրջանում ռազմական դիմակայությունից։ Էր Ռիադը մեղադրում է Թեհրանին Եմենի ապստամբներին ապօրինի զինամթերք մատակարարելու մեջ, որտեղ 2014 թվականից շարունակվում է ռազմական հակամարտությունը կառավարական զորքերի և շիական շարժման ապստամբների միջև։

Իսրայել-Սաուդյան Արաբիա հարաբերությունների ամրապնդման մասին վկայում են մի շարք փաստեր։ Օրինակ՝ մարտին Սաուդյան Արաբիայի կառավարությունն առաջին անգամ թույլատրեց ուղևորատար ինքնաթիռին մեկնել Իսրայել։ Բացի այդ, վերջերս տեղեկություն էր տարածվել, որ սաուդացիները պատրաստ են Իսրայելից ձեռք բերել հակաօդային պաշտպանության համակարգեր։ Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Մուհամմադ իբն Սալմանը գաղտնի այցելել է Իսրայել, ինչն աննախադեպ քայլ էր արաբական այդ երկրի ղեկավարի համար։ Այդ այցը տեղի էր ունեցել չնայած այն հանգամանքին, որ իսրայելական պետությունը հանդիսանում է երկիր, որը փակ է արաբական աշխարհի հետ դիվանագիտական կապերի համար՝ հատկապես հաշվի առնելով, իսկ Սաուդյան Արաբիան մասնակսցում է Արաբական լիգայի երկրների կողմից իսրայելցիներին հայտարարված առևտրատնտեսական բոյկոտին։ Տպավորություն է ստեղծվում, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է համագործակցել Իսրայելի հետ՝ միևնույն ժամանակ աջակցելով պաղեստինցիներին։

Նշենք, որ իսրայելցի քաղաքական գործիչները ևս իրենց հերթին քննարկում են Էր Ռիադի հետ դաշինք ստեղծելու հավանականությունն, ինչը կօգնի պայքարել Իրանի աճող ազդեցության դեմ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անձամբ է հայտարարել արաբական աշխարհի հետ հարաբերությունների բարելավման և մերձեցման մասին, ինչը կօգնի հակազդել Իրանին և «Իսլամական պետությանը»։ Իսկ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Գադի Այզենկոտը դեռևս  նախորդ տարի նոյեմբերին հայտարարել էր, որ Իսրայելը պատրաստ է տեղեկություն տրամադրել արաբական երկրներին իրանական սպառնալիքի մասին հետախուզական փաստերի վերաբերյալ։ Նա ընդգծել էր, որ Իսրայելի և արաբական երկրների միջև կան բազմաթիվ փոխադարձ շահեր։ Նույն ամսում Իսրայելի ԱԳՆ-ն հանձնարարել էր արտասահմանում իր ներկայացուցիչներին աջակցել Լիբանանն ապակայունացնելուն ուղղված Էր Ռիադի գործողությունները։      

Չի բացառվում, որ նման քայլերով Իսրայելը փորձում է նոր կարգեր հաստատել տարածաշրջանում։

Ինչևէ, չնայած Իսրայել-արաբական աշխարհ հարաբերություններում նկատվող մերձեցմանը, այդ կապերի վերջնական ամրապնդումը մեծապես կախված է Պաղեստինի հարցի կարգավորումից։ Նույնիսկ Իրանի դեմ ընդհանուր թշնամանքի առկայության պարագայում Իսրայելի և Սաուդյան Արաբիայի արդեն բացահայտ դաշինքը դժվար է պատկերացնել նախքան պաղեստինցիների հետ Իսրայելի կողմից խաղաղ պայմանագրի ստորագրումը։ ԱՄՆ-ում դա ևս գիտակցում են։ Պատահական չէ, որ Սպիտակ տունն զբաղված է պաղեստինյան խնդրի փակուղուց դուրս գալու նոր ծրագրի մշակմամբ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: