ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վենգերը՝ Մխիթարյանի ծնկի վնասվածքի մասին. Մտավախություն ունեմ, որ նա կարող է բաց թողնել մի քանի շաբաթ

Daily Star

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի ծնկի վնասվածքին, որը Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ստացել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում: Ավելի վաղ ֆրանսիացի մասնագետը հայտնել էր, որ Մխիթարյանը բաց է թողնելու «Արսենալի» հաջորդ հանդիպումը:

«Նախնական տվյալներով, Մխիթարյանը վնասել է ծնկի կենտրոնական կապանը: Վերականգնման ստույգ ժամկետները պարզ կլինեն մանրակրկիտ հեռազոտություններից հետո, սակայն առաջին տպավորությունները ամենալավը չեն: Մտավախություն ունեմ, որ նա կարող է բաց թողնել մի քանի շաբաթ, սակայն հույս ունեմ, որ դա սխալ տպավորություն է»,- Վենգերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը, փոխանցում է News.am-ը։ 

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում «Արսենալը» հաղթել էր 4:1 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը հանդես էր եկել մեկնարկային կազմում եւ վնասվածքի պատճառով փոխարինվել է 61-րդ րոպեին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: