Հանրապետության Նախագահը ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Վարչապետը Հանրապետության Նախագահին զեկուցել է կառավարության գործունեության արդյունքները և հակիրճ ամփոփելով՝ ընդգծել, որ կառավարության առջև դրված բոլոր մակրոխնդիրները կատարված են: Նախագահ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև երկրի տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագրերին ու թիրախներին, որոնք պարբերաբար քննարկվել են Հանրապետության Նախագահի մոտ խորհրդակցությունների ժամանակ և որոնց համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստանձնել է պատասխանատվություն:
«Պարո՛ն վարչապետ, երկուշաբթի օրը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնամուտի արարողությունը: Ըստ մեր Սահմանադրության՝ Հանրապետության նախագահը պարտավոր է ընդունել կառավարության հրաժարականը: Այսպիսով ավարտին է մոտենում Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացը, իսկ դա նշանակում է, որ այս կարգավիճակով մենք վերջին անգամ ենք հանդիպում: Եվ օգտվելով այս առիթից՝ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել լավ աշխատանքի և ընկերության համար, ուզում եմ, որպեսզի այդ շնորհակալությունը փոխանցեք նաև կառավարության անդամներին:
Եթե մենք ամփոփելու լինենք այս շրջափուլը, ապա պետք է ասենք, որ 2016թ. սեպտեմբերից հետո կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել և շատ լավ ձևով կարողացել է օգտվել խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում հաստատված ներքաղաքական կայունությունից մեր տնտեսությունը զարգացնելու առումով: Մենք շատ լավ ճանապարհ անցանք այս ժամանակահատվածում, բայց պիտի նաև հաշվի առնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր կուսակցությունը ստացել է ժողովրդի վստահության քվեն, և որ կառավարություն ձևավորելու այդ մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցությանն է լինելու մինչև 2022 թվականը: Իսկ դա նշանակում է, որ երկրի զարգացման պատասխանատվության բեռը լինելու է Հայաստանի Հանրապետական կուսկացության վրա, և ինչ խոսք, առաջին հերթին՝ մեզ վրա. ինձ՝ որպես կուսակցության նախագահի, Ձեզ՝ որպես կուսակցության նախագահի առաջին տեղակալի: Հասկանալի է, որ պատասխանատու են գործադիր մարմնի անդանները, պատասխանատու են Հանրապետական կուսակցության խորհդրի անդամները, մեր տարածքային կառույցները, բայց այստեղ, իհարկե, անհատական պատասխանատվության մասին է խոսքը: Եվ մենք, անշուշտ, պարտավոր ենք շարունակել այն ընթացքը, որ այսօր կա: 2017թ. արդյունքները, իհարկե, լավն են, սակայն անցյալ տարվա ընթացքում մենք նաև բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել, բազմաթիվ խոստումներ ենք տվել, և մեր ջանքերը պետք է ուղղված լինեն հենց այս ընթացքը շարունակելուն: Ես վստահ եմ, որ մեր կուսակցությունը ամենայն պատասխանատվությամբ է մոտենալու իր այս պարտականություններին, նաև իրավունքներին, որովհետև որտեղ՝ իրավունք, այնտեղ՝ պատասխանատվություն: Այնպես որ, մենք դեռևս շատ անելիքներ ունենք: Իհարկե, հաջորդ շաբաթվա ընթացքում մենք կուսակցությունում հանգամանորեն կքննարկենք, թե ինչպիսի ճանապարհներով ենք հասնելու այդ ցուցանիշներին: Ընդհանրապես երկրի զարգացման մեր տեսլականի մասին կխոսենք: Բայց, ինչպես ասացի, մինչ այդ խնդրում եմ կառավարության անդամներին փոխանցել իմ շնորհակալությունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին վստահության և համատեղ աշխատանքի համար, վստահեցրել, որ մոտակա տարիներին ապագա հիմնավոր և խորը բարեփոխումների համար ստեղծված են բոլոր նախադրյալները:
«Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ: Իսկապես, այսօր իմ վերջին զեկույցն է Ձեզ այս կարգավիճակով: Հակիրճ ամփոփելով՝ ուզում եմ ասել, որ բոլոր մակրոխնդիրները, որ դրել էինք մեր առջև, կատարված են: Այս ժամանակահատվածը և աշխատանքը եղել է շատ հետաքրքիր և ստեղծագործ: Թիմն ունի ներքին համերաշխություն և ինչ-որ առումով՝ բավարարավածություն: Շատ շնորհակալ եմ և շատ զգացված Ձեր գնահատականի համար: Օգտվելով առիթից՝ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել վարչապետի պաշտոնն ստանձնելու ինձ արված առաջարկի, վստահության և համատեղ աշխատանքի ու աշխատանքային և փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար: Իրականում այսօր ձևավորված և ձևակերպված են այն հորիզոններն ու խնդիրները, որոնց մենք պետք է հասնենք: Այսօր թիմը դա հստակ պատկերացնում է: Ձեր նախաձեռնությամբ նախատեսված և՛ 2030 ծրագիրը, և՛ այն թիրախները, որոնց մենք պետք է հասնենք, իրականում պետք է ամրագրենք, որ շատ հավակնոտ են, իրագործելի: Դա պահանջելու է, իհարկե, քրտնաջան, հետևողական աշխատանք և համարձակություն: Մենք տեսնում ենք այն գրադիենտը և այն ուղղությունները, որով պետք է գնանք առաջ: Կարծում եմ՝ հետաքրքիր ժամանակահատված է մեզ սպասում: Մոտակա երեք-չորս տարիներին, մեր կանխատեսումով, ունենալու ենք որոշակի տնտեսական հաջողություններ, որոնք մեզ հիմք են տալու, որպեսզի երկարատև, ֆունդամենտալ, խորը բարեփոխումներ իրագործենք: Կրկին շատ շնորհակալ եմ Ձեզ վստահության և համատեղ աշխատանքի համար»,- ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
-
00:05
Ստեղծվել է թյուրքական պետությունների օմբուդսմենների միություն
-
23:52
ՀՀ ՊՆ-ն հաստատեց, որ մեկ տարի առաջ ադրբեջանական ԶՈւ-ն առաջ է եկել Վարդասարի հատվածում (Sputnik Արմենիա)
-
22:56
Էրդողանը հայտնել է, որ Հունաստանի վարչապետն իր համար այլևս գոյություն չունի
-
21:58
Ադրբեջանի նախագահը ստեղծել է Հայաստանի հետ սահմանազատման պետական հանձնաժողով
-
21:44
Դիմադրության շարժման հայտարարությունը բրյուսելյան բանակցությունների վերաբերյալ
-
21:13
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին
-
19:41
Հայտնի է սահմանազատման հարցերով հանձնաժողովի կազմը
-
18:58
Կրեմլը մեկնաբանել է Բորելի հայտարարությունները՝ ԵՄ զինված ուժերի ստեղծման անհրաժեշտության մասին
-
18:12
Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի խոսնակ
-
18:01
Ուզբեկստանում ոստիկանները ղազախստանցի զբոսաշրջիկներին էլեկտրաշոկի են ենթարկել
-
17:33
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
-
17:30
Կհանդիպենք մայիսի 24-ին՝ ժամը 08:00-ին. Իշխան Սաղաթելյան
-
17:16
ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպումը
-
17:08
Ձեր ուժը ձեր գրչի զորությունն է. Արթուր Թովմասյանը շնորհավորել է լրագրողի մասնագիտական օրվա կապակցությամբ
-
16:51
ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
-
16:40
Թեհրանում սպանել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի
-
16:06
Հայաստանում քաղաքական իրավիճակը կայուն է. ՔՊ-ական պատգամավոր
-
15:38
Բանակցությունների հերթական ռաունդը. Ի՞նչ տվեց բրյուսելյան հանդիպումը
-
15:07
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին
-
15:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 2,57 կմ/ժ