ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը Ռուսաստանի առաջնահերթություններից է. Լավրով

Mideastpolitic.ru

Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հետխորհրդային տարածաշրջանում իր առաջնահերթություններից է համարում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հայկական լրատվամիջոցների հարցերին, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, և այդ դերում ռուսական կողմը ոչ միայն հավաքական ջանքեր է գործադրում մյուս համանախագահների հետ, այլև ձգտում է, հավատարիմ մնալով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ համանախագահների որոշումներին, առաջ քաշել նաև սեփական նախաձեռնությունները՝ հաշվի առնելով հատուկ կապերը Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Լավրովը խոսել է Կազանի 2011 թվականի գագաթնաժողովից, որը վերլուծաբանների կարծիքով կարող էր բեկումնային լինել կարգավորման գործընթացում:

«2009-ից մինչև 2011 թվականն իրականացված աշխատանքը իսկապես շատ ինտենսիվ էր: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են շուրջ 10 անգամ: Հերթական հանդիպումը, որը նախատեսված էր Կազանում, իսկապես թույլ էր տալիս լուրջ դրական արդյունքների ակնկալիքներ ունենալ, քանի որ փաստաթղթերի նախագծերում, որոնք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների աջակցությամբ մշակել էր ռուսական կողմը, մեր ընկալմամբ, հավասարակշռված կերպով հաշվի էին առնվել Երևանի և Բաքվի բոլոր մտահոգությունները: Սակայն հենց գագաթնաժողովի ընթացքում ի հայտ եկան հավելյալ հարցեր ու մեկնաբանություններ: Այդպես պատահում է: Մենք դա առանձնահատուկ ողբերգություն չենք դարձնում: Աշխատանքը շարունակվելու է: Համոզված եմ, որ այսպես կոչված «կազանյան փաստաթղթում» առկա շատ դրույթներ նախկինի պես պահանջված են: Դա են հաստատում Երևանի ու Բաքվի արձագանքները դրան հաջորդած ժամանակահատվածում նախագահների, նախարարների մակարդակով ու պարբերաբար տարածաշրջան՝ Երևան, Բաքու, Ստեփանակերտ այցելող համանախագահների հետ հանդիպումներում շփումների ժամանակ»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:

Նա համոզմունք է հայտնել, որ այդ տարիներին կատարված որևէ աշխատանք զուր չի անցել: «Թեպետ, իհարկե, այդ ընթացքում առաջացել են մի շարք նոր գաղափարներ, որոնք հիմա համանախագահներն առաջ են մղում կողմերի հետ շփումներում: Ամենակարևորը հաղթահարելն է անվստահությունը, որը երբեմն ի հայտ է գալիս բանակցությունների ժամանակ, և կենտրոնանալը իրատեսական, պրագմատիկ նպատակների վրա, որոնք բավականին շատ են: Բավական է միայն դրանք հանձնել թղթին. թեպետ կողմերը կոնցեպտուալ առումով համաձայնում են դա անելու անհրաժեշտության հետ, սակայն երբ ամեն բան հստակ ձևակերպումների մեջ է մտնում, ինչպես լինում է այլ իրադրություններում, ի հայտ են գալիս բարդություններ: Կարծում եմ, որ մենք կշարունակենք դրանք հետևողականորեն հաղթահարել և հասնել արդյունքների»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: