ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը և Մակրոնը պայմանավորվել են համաձայնեցնել գործողությունները Սիրիայում

piyasahatti.com

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնն ապրիլի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք Է պատասխանատվություն կրի իր երկրում մարդու իրավունքների խախտումների համար: Այս մասին ասված Է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Երկու ղեկավարներն Էլ վճռականորեն դատապարտել են Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ սոսկալի գրոհները եւ համաձայնել են, որ Ասադի վարչակարգը պետք Է պատասխանատվություն կրի մարդու իրավունքների շարունակական խախտումների համար»,- ասված Է փաստաթղթում:

Նախագահները նաև «համաձայնել են փոխանակել տեղեկատվություն նման հարձակումների բնույթի վերաբերյալ և ձեռնարկել վճռական, համատեղ պատասխան միջոցներ»:

Ելիսեյան պալատի տվյալներով՝ ղեկավարները համաձայնության են հասել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում գործողությունների համակարգման շուրջ, որտեղ ապրիլի 9-ին տեղի կունենա երկու նիստ, որոնցից մեկը՝ նվիրված միջազգային խաղաղության սպառնալիքին, որ գումարվելու է Մոսկվայի նախաձեռնությամբ, երկրորդ նիստի անցկացմամբ հանդես են եկել  ինը պետություն՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Լեհաստանը, Նիդեռլանդները, Շվեդիան, Քուվեյթը, Պերուն և Կոտ դ’Իվուարը՝ Սիրիայում քիմիական գրոհի մասին հաղորդումների առնչությամբ:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: