ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 11-ին հյուրընկալվել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ՝ Քրիստինա Սարկիսյանի հետ:

Նա նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցել Շարլ Ազնավուրի շնորհավորական ուղերձը, որում ասված է. «Իմ անկեղծ շնորհավորանքը եւ ջերմ մաղթանքն եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:

Վստահ եմ, որ Ձեր մեծ փորձառությունը եւ մարդասիրական արժեքները հնարավորություն կտան մեծ ներդրում ունենալ Հայաստանի հետագա զարգացման գործում, ինչպես նաեւ լավագույնս ծառայել՝ ի շահ մեր ժողովրդի Հայաստանում եւ ամբողջ աշխարհում:

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն՝ մեր Հայրենիքը խաղաղության եւ բարօրության ճանապարհով առաջնորդելու ձեր վճռական առաքելության մեջ»: 

Շնորհակալությամբ ընդունելով ուղերձը, նախագահ Սարգսյանն անգնահատելի է համարել Շարլ Ազնավուրի ծառայություններն իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: