ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի նախագահական ընտրություններ. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ասուլիսը սկանդալի է վերածվել

© Sputnik / Aleksey Kudenko

Բաքվում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ  ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի  ներկայացուցիչների մամուլի ասուլիսը վերածվել է սկանդալի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մամուլի ասուլիսի ժամանակ, երբ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն սկսել են խոսել ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կոպտագույն  խախտումների վերաբերյալ, լրագրողների մի խումբ ոտքի է կանգնել և բղավելով պահանջել իսկույն փոխել զեկույցը:

«Մի ստեք, դա ճիշտ չէ», - բղավել է իշխանամետ լրագրողների խումբը:

Ի պատասխան ադրբեջանցի լրագրողների անօրինական և ամբարտավան պահանջին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչները դադարեցրել են մամուլի ասուլիսն ու լքել դահլիճը: Որոշ ժամանակ անց նրանք վերադարձել են մամուլի սրահ և հայտարարել, որ ասուլիսն ավարտված է:

ԵԱՀԿ ներկայացուցիչները նշել են, որ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության զեկույցը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով և ցանկացած լրագրող կարող է օգտվել դրանից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: