ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զավեշտալի կլիներ, եթե Ալիևն ավելի ցածր ցուցանիշ ունենար. Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանում նախագահական ընտրություններ որպես այդպիսին չկային, ամեն ինչ բեմականացված էր, նախապես կանխորոշված: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան նշեց, որ ապրիլի 11-ին կայացած ընտրություններում Իլհամ Ալիևի կողմից 86 տոկոս քվե հավաքելը սպասելի էր:

«Այս արդյունքը կանխատեսելի էր, առհասարակ զավեշտալի կլիներ, եթե Ալիևն ավելի ցածր ցուցանիշ ունենար: Բացարձակ մրցակցության բացակայութան պայմաններում Ադրբեջանի նախագահական ընտրությունները վերածվեցին շինծու հանրաքվեի: Ինչ վերաբերվում է ընդդիմախոսներին, ապա բոլորը բացարձակ կշիռ չունեցող գործիչներ էին»,-ասաց Անժելա Էլիբեգովան:

Նրա խոսքով, ընտրությունների օրվա փոփոխմամբ Ալիևը կարողացավ ճիշտ հաշվարկներով հասնել իր ծրագրածին: Մասնավորապես, օրվա փոփոխմամբ ընդդիմությունը զրկվեց համախմբվելու, պատրաստվելու հնարավորություններից: Եթե այլ դեպքում ընդդիմությունը կարող էր իրական խնդիրներ ստեղծել Ալիևի համար, ապա ընտրությունների օրվա փոփոխությունից հետո այդ հնարավորությունից զրկվեց: Անժելա Էլիբեգովան նշեց, որ ընդդիմությունը երկու ձևական ցույց արեց, որը խնդիր չլուծեց:

«Ընտրությունների օրվա փոփոխման պատճառներից մեկն էլ ներիշխանական խնդիրներն էին: Որոշ սրվածություն կար, և աշնանը նախատեսված ընտրությունների ժամանակ Ալիևի համար խնդիրներ կստեղծվեին: Այժմ խոսվում է այն մասին, որ Ալիևը համակարգում փոփոխություններ է կատարելու: Նախատեսում է հրաժարվել իր հոր ժամանակվանից մնացած կադրերից` բերելով երիտասարդ մասնագետների»,-ասաց նա


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: