ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահմանամերձ գյուղերում գիշերը հանգիստ է անցել. մանրամասներ Բաղանիսում բեռնատարի վրա Ադրբեջանի կրակոցներից

Hetq.am

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների արձակած կրակից ապրիլի 12-ի երեկոյան վնասվել է «Սպայկա» ընկերության բեռնատարի դիմապակին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:

«Դեպքը տեղի է ունեցել երեկոյան 22:30-ի կողմերը Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում: Մեքենան ընթացքի մեջ է եղել, մոտ տարածություն է այդտեղ, արդյունավետ կրակ են կարողանում վարել, հակառակորդի հենակետը մոտ 500-600 մետր հեռավորության վրա է միջպետական ճանապարհից: Կրակել են «Սպայկա» ընկերության բեռնատարի վրա, ապակին է վնասվել, վարորդին ոչինչ չի պատահել: Վարորդը եկել, գյուղում կանգնել է, հետո ճանապարհը շարունակել»,-ասաց Նարեկ Սահակյանը: Նա նշեց, որ գյուղի ուղղությամբ, բարեբախտաբար, չեն կրակել:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ սահմանամերձ մյուս համայնքներում ևս գիշերը հանգիստ է եղել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: