ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՏՏ ոլորտի հայ մասնագետները մուտք են գործում Եթովպիայի շուկա

CorpBusiness

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մասնագետների լուծումները մուտք են գործում Եթովպիայի շուկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հատարարել է Եթովպիայում հայ համայնքի, ինչպես նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչ Թամար Գևորգյանը: Նրա խոսքով, վերջին 4 տարվա ընթացքում ակտիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ  և արդյունքները շատ շուտով շոշափելի կլինեն:

««Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձը, որը տարիներ շարունակ հազարավոր դպրոցականների է կրթում, կներդրվի Եթովպիայում: Այդ առնչությամբ համապատասխան պայմանավորվածություն կա Եթովպիայի Կրթության նախարարության հետ, արդեն երկու շրջան հետաքրքրված է այս փորձն իրենց դպրոցներում ներդնելու հարցով», - ասել Թամար Գևորգյանը: Նա նշել է, որ Եթովպիան ունի բավական մեծ՝ 100 միլիոնանոց շուկա: Միայն մեկ շրջանում գործում է 16 հազար դպրոց: Դա խոսում է այն մասին, որ հայ մասնագետների լուծումները Եթովպիայում կիրառելու համար մեծ հնարավորություններ կան:

Հայաստանի մասնագետները կաշխատեն Եթովպիայի գործընկերների հետ, կվերապատրաստվեն մեծ թվով ուսուցիչներ, այնուհետև համատեղ գործակցությամբ ծրագիրը կյանքի կկոչվի: Թամար Գևորգյանը նշել է, որ նպատակ ունեն ինժեներական լաբորատորիաների փորձը տարածել ամբողջ երկրում՝ ստեղծելով ցանց:

Ի դեպ, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները Հայաստանի մասնագետների լուծումներից առաջինը չեն, որ մուտք են գործում Եթովպիա: Թամար Գևորգյանի խոսքով, արդեն մեկ մասնավոր հայկական կազմակերպություն իր առաջարկներով մուտք է գործել շուկա, ձեռք բերել գործընկերներ ու հաջողությամբ գործում է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: