ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիական Դումայում քիմիական հարձակումը բեմադրված էր. Լավրով

Russia Beyond

Ռուսաստանն անհերքելի տեղեկություններ ունի, որ սիրիական Դումայում քիմիական հարձակումը բեմադրված էր, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է НТВ-ն: 

Լավրովի խոսքով՝ բեմադրության հետեւում կանգնած են «ռուսատյացության արշավի» առաջնորդներից մեկի երկրի հատուկ ծառայությունները: «Մենք անհերքելի տեղեկություններ ունենք, որ սա հերթական բեմադրությունն էր, եւ այս բեմադրությանը մասնակցել են մի պետության հատուկ ծառայությունները, որը հիմա մղվում է  լինելու ռուսատյացության արշավի առաջին շարքերում»,- նշել է նա:

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը բաց է Սիրիայի իրավիճակի հարցում ԱՄՆ-ի հետ շփումների համար, Սիրիայում իրավիճակի սրման ֆոնին իրավիճակի համատեղ քննարկում անհրաժեշտ է, փոխանցում է ФАН-ը: Լավրովը նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է ամերիկացի գործընկերների հետ քննարկել Սիրիայի իրավիճակը: Նա հիշեցրել է, որ վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել; ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նա հայտնել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Սիրիայի հարցով շփումները շարունակում են զինվորական գծով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: