ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,664.15 դրամ ԱՐԾԱԹ - 220,02 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,672.33 դրամ

Թուրքական հեռուստաընկերության եթերում բացատրել են` ինչպես պետք է որոնել հայերի գանձերը

Թուրքական «Haberturk» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Այստեղ շաբաթվա վերջն է» հաղորդման ժամանակ հեռուստադիտողներին բացատրել են, թե ինչպես պետք է գանձ որոնել, փոխանցում է Ermenihaber-ը:

Հաղորդմանը հյուրընկալված Ուղուր Քուլաչ անունով քաղաքացին իրեն ներկայացրել է գանձախուզության մասնագետ: Նա հեռուստադիտողներին ցույց է տվել գանձ որոնելու ձևերը: Ուղուր Քուլաչը, ով հանդիսանում է «Uğur Elektronik»  (Ուղուր էլեկտրոնիկ) դետեկտորներ արտադրող ընկերության սեփականատերը, ներկայացրել է մի դետեկտոր և հեռուստադիտողներին բացատրել դրա օգտագործման եղանակները: Քուլուչը ներկայացրել է նաև ոսկի որոնելու համար նախատեսված այլ սարքավորումներ:

Աղմկահարույց թողարկումը քննադատությունների է արժանացել սոցցանցերի թուրքական տիրույթներում: Թողարկումը քննադատող հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի հնագետների միությունը: Միության նախագահ Սոներ Աթեշօղուլլարը «Դետեկտորների կիրառումը պետք է արգելվի» վերնագրով հայտարարության մեջ նշել է, որ դետեկտորների ազատ կիրառումն անօրինական «պեղումների» պատճառ են դառնում՝ խրախուսելով գանձախուզությունը: Աթեշօղուլլարը մտահոգություն է հայտնել, որ գանձախուզության պատճառով Թուրքիայի տարածքում գտնվող պատմական ու մշակութային հուշարձաններն օրեցօր ավելի մեծ տեմպերով են ավերվելու և թալանվելու:

Վերջինս, հիշեցնելով, որ Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչության կողմից դետեկտորների կիրառումը սահմանափակելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները որևէ արդյունք չեն տվել, կոչ է արել օրենքով արգելել նման սարքավորումների կիրառումը գանձ որոնելու նպատակով: 

«Անհապաղ պետք է արգելել դետեկտորների՝ գանձ որոնելու նպատակով օգտագործումը: Պետք չէ թույլատրել ամեն պատահածին դետեկտոր վերցնել ու անօրինական հորատումներ անել: Հակառակ դեպքում Անատոլիայի՝ հազարամյակների պատմություն ունեցող մշակութային ժառանգության մաս կազմող հուշարձանները անդառնալիորեն կավերվեն ու կոչնչանան»,- ասված է հայտարարության մեջ:

Քննադատություններին ի պատասխան՝ հայտարարությամբ է հանդես եկել սարքավորումները գովազդած կազմակերպության սեփականատերը՝ հայտարարելով, որ Թուրքիայում արգելված չէ դետեկտորներով գանձ որոնելը: Վերջինս պնդել է, որ Թուրքիայում այժմ գանձախուզությամբ զբաղվող հազարավոր մարդիկ կան:

Նշենք, որ Թուրքիայում մեծ տարածում ունի հայերի թաքցրած ոսկիները փնտրելու մոլուցքը: Երկրում գործունեություն ծավալող բազմաթիվ գանձախույզների գործունեության հետևանքով ավերվել կամ անվերադարձ քանդվել են հազարավոր հայկական պատմական ու մշակութային հուշարձաններ, պղծվել են հայկական գերեզմանոցներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 11.27 կմ/ժ
24 C°
 
15°  27° 
25.09.2018
15°  27° 
26.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: