ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը հայկական գորգերը փորձում է որպես «ադրբեջանական արվեստի նմուշներ» ներկայացնել

Asbarez

Լոս Անջելեսում գործող Հայկական գորգարվեստի ընկերակցությունը, որը զբաղվում է հայկական գորգարվեստի քարոզչությամբ և գորգագործության ավանդույթների պահպանությամբ, հայտարարություն է տարածել Ադրբեջանում ընթացող քարոզարշավի վերաբերյալ, որի շրջանակում Ադրբեջանը փորձում է հին հայկական գործվածքներն ու ձեռագործ գորգերը որպես իր սեփականը ներկայացնել:

«Պաշտոնական Ադրբեջանը, գործարքի մեջ մտնելով ադրբեջանական ռեժիմին հարող մասնավոր հատվածի անդամների հետ, քարոզարշավ է սկսել, որն ուղղված է հին հայկական գորգագործության ավանդույթների յուրացմանը, դրանք որպես ադրբեջանական ներկայացնելը՝ հոդվածներ հրատարակելով տեղական և միջազգային ԶԼՄ-ներում, ցուցահանդեսներ ու գրքերի հրատարակություններ ֆինանսավորելով, որտեղ հայկական գորգագործությունը ներկայացվում է որպես ադրբեջանական»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, հաղորդում է PANArmenian-ը` հղում կատարելով Asbarez-ին:

Նշվում է, որ մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ, որոնց սատարում է Ադրբեջանի կառավարությունը, վերջերս հոդվածներ են հրատարակել, որտեղ հայտնի հայկական գորգերը պատմական Հայաստանի տարբեր շրջաններից, այդ թվում Արցախից, ներկայացվել են որպես «ադրբեջանական արվեստի նմուշներ»:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ադրբեջանի նման կեղծարարությունը հարված է հասցնում միջազգային մշակութային ընկերակցություններին: Հայկական գորգարվեստի ընկերակցությունը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հայկական մշակութային ավանդույթների կեղծումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: