ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

Հոլանդիա․ հայկական կազմակերպությունները կկազմակերպեն Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ

Western Prelacy

Համագործակցող Հոլանդահայ կազմակերպությունները ապրիլի 17-ի և 24-ին կազմակերպելու են Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ապրիլի 17-ին ցույց է կազմակերպվելու Հաագայի Plein հրապարակում՝ Նիդերլանդների կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար և ընդդեմ իշխանության կողմից Հայոց ցեղասպանությունը «ցեղասպանության հարց» անվանելու։ Հոլանդիայի կառավարությանը ներկայացվելու է հանրագիր, նախատեսված են հոլանդացի պատգամավորների և այլոց ելույթներ, բողոքի քայլարշավ Plein հրապարակից մինչև Malieveld դաշտը` թուրքական դեսպանատան դիմաց։

Ապրիլի 24-ին Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը գտնվող Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ տեղի կունենա ոգեկոչման արարողություն, որի շրջանակում ծաղկեպսակներ են տեղադրվելու Մեծ Եղեռնի հուշարձանին, գերեզմանատան սրահում կայանելու է օրվա խորհրդին նվիրված հանդիպում, որի շրջանակում կհնչեն ճառեր և գեղարվեստական ելույթներ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 11.27 կմ/ժ
25 C°
 
15°  26° 
20.09.2018
14°  26° 
21.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: