ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անդրադարձ է կատարվել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական զենքի վաճառքին. ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական համագործակցություն

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը և ՀՀ Ազգային ժողովի ու ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն ապրիլի 16-ին հանդիպել են ՌԴ Մոսկվայի երկրամասի խորհրդարանական պատվիրակության հետ, որը գլխավորում էր խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Լարիսա Լազուտինան, այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը:

Միքայել Մելքումյանը ողջունել է հյուրերի այցը Հայաստան և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունն արդյունավետ կլինի: Նա կարևորել է Մոսկվայի երկրամասի հետ կապերի աշխուժացումը հատկապես առևտրատնտեսական, կրթության, զբոսաշրջության ոլորտներում՝ նշելով, որ կան բոլոր հիմքերը՝ նպաստելու համագործակցության ընդլայնմանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրերին տեղեկացրել է մեր երկրում իրականացվող բարեփոխումների մասին, որոնց թվում էին խորհրդարանական կառավարման համակարգին անցումը, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները:

Խոսելով ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունների մասին, Միքայել Մելքումյանն առաջնային է համարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ընդգծել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ռուսաստանի կողմից հարձակողական զենքի վաճառքին, ինչը բացասաբար է ընդունվում հայ հանրության կողմից:

Մոսկվայի երկրամասի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Լարիսա Լազուտինան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել փոխայցերի իրականացումը: Նա, ինչպես նաև պատվիրակության անդամները, հնարավոր են համարել զարգացնել միջմարզային հարաբերությունները առևտրատնտեսական, գյուղատնտեսության, կրթության ոլորտներում:

Զրուցակիցները անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցության հարցին, քննարկել համատեղ գործարար համաժողով անցկացնելու հնարավորությունը:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    15 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: