ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

Ոստիկանների ու հավաքի մասնակիցների միջև հրմշտոց տեղի ունեցավ Հալաբյան- Արզումանյան խաչմերուկում

Երևանում Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մի խումբ մասնակիցներ փորձ են արել փակել Հալաբյան-Արզումանյան խաչմերուկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ոստիկանները պահանջեցին հավաքվածներին ազատել Հրազդանի կիրճից դեպի Հալաբյան փողոց բարձրացող ճանապարհահատվածը, սակայն ակտիվիստները չենթարկվեցին:

Ոստիկանների ու հավաքվածների միջև հրմշտոց սկսվեց, որը կարճ ժամանակ անց հանդարտվեց:

Ներկայում մի խումբ քաղաքացիներ շարունակում են մնալ Հալաբյան-Արզումանյան խաչմերուկում: Նրանք ամեն կանաչ լույսի ժամանակ դանդաղ անցնում են փողոցը: Երթևեկությունն այստեղ կանգնած չէ, սակայն տեղի է ունենում մեծ դժվարությամբ:

Նշենք, որ հավաքվածներին է միացել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 6.44 կմ/ժ
19 C°
 
14°  26° 
20.09.2018
14°  26° 
21.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: