ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

Ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքի մասնակիցները բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ (տեսանյութ)

PhotoLure

ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են հավաքի մասնակիցները բռնություն գործադրում ոստիկանական ծառայողների նկատմամբ: 

«Վերջին օրերին Երևանում տեղի ունեցող զանգվածային միջոցառումների կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225 (Զանգվածային անկարգությունները) և 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռք են բերվել տեսագրություններ, որոնցում ակնհայտ երևում է, թե հավաքի մասնակիցները ինչպես չեն ենթարկվում ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, արգելափակոցներ, քարեր և այլ առարկաներ նետում ոստիկանների ուղղությամբ` նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հարուցված քրեական գործի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում հիշյալ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, բերման ենթարկելու և գործի քննությանը նրանց մասնակցությունն ապահովելու ուղղությամբ:


Քրեական գործի քննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 6.44 կմ/ժ
19 C°
 
14°  26° 
20.09.2018
14°  26° 
21.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: