ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյան. Բանակցությունները կանգնած են, քանի որ Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անընդունելի են մեզ համար

Բանակցային գործընթացն, իրոք, լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ կարելի է ասել, որ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը, հաղորդում է News.am-ը:

Նրա խոսքով, բանակցությունները կանգնած են, որովհետև բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի՝ մեզ համար։

«Մինչ այս փուլը, մենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ենք, որպեսզի իրոք, բանակցային պրոցեսում ակտիվություն տիրի, որպեսզի բանակցային պրոցեսում ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի կայունություն ունենան և հիմք հանդիսանան բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար։

Բայց, ցավոք, ոչ միայն կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գոյություն ունեցող փաստաթղթի շուրջ բանակցություններում, այլ նաև վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու և այլ հարցերով մեր հանդիպումները և բանակցությունները, որոշ ժամանակ հետո պարզվում են, որ անտեղի են, որովհետև մեր գործընկերները պայմանավորվածությունները չեն պահում», - ընդգծեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Հայաստանը, նրա խոսքով, հիմքում ունենալով Արցախի ղեկավարության խնդումները, կարող է ասել, որ պատրաստ է և մեր ցանկությունն է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը։

Բանակցային պրոցեսը կարող է ակտիվանալ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը դեն նետի իր սին պատկերացումները, որ փոխզիջումները ենթադրում են միայն զիջումներ Ղարաբաղի կողմից. «Ապագան ցույց կտա, թե ինչ լրացուցիչ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել, որպեսզի մեզ համար ամենակարևոր խնդիրներից մեկը ստանա արդյունավետ ընթացք»:

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ միջազգային միջնորդները լիարժեք ընկալում են հայկական կողմի դիրքորոշումները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: