ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիգեն Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

haynews.am

Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումն ուզում է ամեն ինչ կամ ոչինչ, ուստի պարզ չէ՝ ինչ փոխզիջում կարող է լինել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ նշել է Պաշտպանության նախարարի պաշտոնում երեկ վերանշանակված Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ արդեն շուրջ մեկ շաբաթ շարունակվող հավաքների հանգուցալուծման մասին հարցին, փոխանցում է News.am-ը։ 

Նա կարծիք է հայտնել, որ կողմերն իրար ընդառաջ գնալու խնդիր չունեն․ «Այն, ինչ հնչեցվում է հրապարակում, փոխզիջում չի ենթադրում: Ենթադրում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը, որը կտրուկ տարբերվում է խորհրդարանական ժողովրդավարության մոդելի տրամաբանությունից: Եվ այդ առումով ես չգիտեմ, թե ինչ փոխզիջումների մասին կարող է խոսքը լինել: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանք ունի կատարելու խորհրդարանում, որպես մարդ, որը ստացել է համապատասխան քվե»:

Վիգեն Սարգսյանի կարծիքով, տեղի ունեցող բողոքի գործընթացներն ավելի շատ ուղղված են ապագային, քան այսօրվան: Գլխավորը, ըստ նրա, այն է, որ չխախտվեն այն «կարմիր գծերը», որոնք գուցե հետո երկխոսության տեղ չթողնեն:

«Նիկոլ Փաշինյանը պարբերաբար շեշտում է, որ ինքը պատասխանատու չէ բոլոր գործողությունների համար: Որովհետև ինքը ասում է՝ ժողովուրդը ինքնաբուխ պետք է բաներ անի․․․ Ես չեմ կարծում, որ կարելի է այդքան հանգիստ, ձեռները վեր բարձրացնելով, ասել՝ մեր մտադրությունները խաղաղ են, այնուհետև փորձել այդ նույն ձեռքերով փշալարը քաշել, որի հետևանքով կարող են բախումներ առաջանալ ոստիկանության հետ: Տեսնում եմ մի քիչ ազնվության պակաս»,-ասել է Պնախարարը:

Նա կարծիք է հայտնել, որ եթե կառավարման համակարգը կաթվածահար լինի, դա կազդի երկրի մարտունակության վրա․ «Խոսքը կոնկրետ այս իրադարձությունների մասին չէ, բայց պատկերացրեք, եթե նման իրադարձությունները, ենթադրենք, ունենային ներուժ ներազդելու, կաթվածահար անելու, ինչպես ասում են որոշ գործիչներ, պետական ողջ համակարգը: Կարծում եմ, ցանկացած մարդու համար հասկանալի է, որ կաթվածահար կառավարման համակարգով պետության մարտունակությունը իհարկե կարող է մեծապես տուժել դրանից»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: