ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի. Ս. Սարգսյան

mil.am

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է աշխատավարձերի և կենսաթոշակների սպասվող փոփոխությունների մասին. «Ծրագրված է և, ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի։ Սրանք հնարավորություններ են, որոնք տալիս է հանգիստ, հանդարտ կյանքը, տնտեսական զարգացումը, առաջխաղացումը։ Որևէ մեկը չի կարող 5 տարում, 15 տարում ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլորը այդ պայմաններից գոհ լինեն։ Այս 26 տարվա ընթացքում, եթե հաշվի առնենք այն բոլոր պրոբլեմները, որոնք եղել են Հայաստանի տարբեր ժամանակների իշխանությունների առաջ, մեր երկիրը վատ չի զարգացել։ Ես չեմ ասում՝ լավ է, ինչքան էլ լավ լինի, իմ գնահատականը միշտ էլ այսպես է՝ ավելի լավ կարող էր լինել»,- մասնավորապես նշել է վարչապետը: Այդ մասին հաղորդում է Panarmenian-ը:

Ս. Սարգսյանը խոսել է նաև եկամտահարկերը նվազեցնելու ուղղությամբ «Հարկային օրենսգրքում» սպասվող փոփոխությունների մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: