ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18,824.61 դրամ ԱՐԾԱԹ - 239.97 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,975.01 դրամ

Մեր կարևորագույն խնդիրը պետք է լինի հայկական զինված ուժերի մարտունակության զարգացումը. ՀՀ վարչապետ

Primeminister.am

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, որ հակված չէ մտածելու, թե Արցախի չլուծված հարցը թողնում են հաջորդ սերունդներին, գրում է «Արմենպրես»-ը:

«Միգուցե էլի շահարկման առարկա դառնա, բայց փաստարկներից մեկը, որ այսօր ես վարչապետ եմ, հենց դրա հետ է կապված: Բանակցային գործընթացը պետք է շարունակվի: Մենք մեր դիրքրոշումները չենք փոխելու Արցախի հարցում»,- նշեց Սարգսյանը:

Նա հերքեց այն, որ հետագայում Հայաստանում կարող են իշխանության գալ մարդիկ, ովքեր կհամաձայնվեն Արցախը հանձնել Ադրբեջանին: «Ինձ համար դա մի քիչ անհասկանալի կլինի, և եթե հաջորդ սերունդների մասին է խոսքը, ես կարող եմ գերեզմանում շուռ գալ այդպիսի բան լսելով»,- կատակեց վարչապետը:

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման համար նախ և առաջ անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ազատվի կեղծ պատրանքներից: «Երբ ադրբեջանցիներն ազատվեն այդ պատրանքներից, ու այն մտքից, թե փոխզիջում՝ նշանակում է զիջում միայն հայկական կողմերից, այդ ժամանակ, իհարկե, խնդիրը կարող է լուծվել»,-հայտարարեց նա:

Վարչապետը նշեց, որ խաղաղության ճանապարհը համաձայնության գալն է, իսկ համաձայնության գալու համար անհրաժեշտ է երկու կողմերի կարծիքը:

«Մեր կարևորագույն խնդիրը պետք է լինի ամեն օր, ամեն ժամ հայկական զինված ուժերի մարտունակությունը պահպանելու և զարգացնելու վրա աշխատելը: Սա է ամենառեալ միջոցը կայունությունը պահպանելու:

Իհարկե, մենք պետք է զարգացնենք, խորացնենք մեր հարաբերությունները դաշնակիցների հետ, որովհետև նրանցից էլ է շատ բան կախված, բայց ամենահիմնականը հայ զինվորն ու սպան են»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 17.70 կմ/ժ
18 C°
 
17°  32° 
16.08.2018
20°  34° 
17.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: