ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 641,16 դրամ ԱՐԾԱԹ - 235,82 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 641,24 դրամ

Բելգիայի օրենսդիրներն ափսոսանք են հայտնել, որ Ադրբեջանը Կասպար Կարապետյանի կալանավորման միջազգային օրդեր է տվել

VideoHive

Բելգիայի մի քանի օրենսդիրներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Ադրբեջանին չօգտագործել Ինտերպոլը որպես քաղաքական ճնշումների և ահաբեկման գործիք, հաղորդում է News.am-ը։ 

Նրանք ափսոսանք են հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի»՝ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարապետյանի կալանավորման միջազգային օրդեր են տվել։

«Չնայած այն բանին, որ միջազգային իրավունքում համապատասխան հիմնավորում չկա, որով կարգելվի որևէ մեկին գնալ Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի իշխանությունները տարբեր մեթոդներ են կիրառում ահաբեկման և այցերի քրեականացման համար»,-նշված է հայտարարությունում։

Պատգամավորները նշում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, իսկ Ղարաբաղի բնակչության մեկուսացումը ՄԱԿ հռչակագրում ամրագրված հիմնարար իրավունքների խախտում է։ «Մենք համոզված ենք, որ Ինտերպոլը չպետք է օգտագործվի քաղաքական հետապնդումների կամ ահաբեկման համար։ Ներկայումս մենք ընդգծում ենք, որ հակամարտության կայուն կարգավորման կարելի կլինի հասնել միայն կողմերի՝ այդ թվում, Լեռնային Ղարաբաղի բնակչության միջև արդար երխոսության միջոցով»,-նշված է հայտարարության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 39%
Քամի՝ 28.97 կմ/ժ
26 C°
 
17°  31° 
16.08.2018
20°  34° 
17.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: