ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում կոչ է արել թուրքերին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Photo: Sputnik/Asatur Yesayants

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ, հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում առաջարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք ընդունել։  Նա նաև կոչ է արել Թուրքիայի փողոցներից, հրապարակներից, դպրոցներից, այլ պետական-հասարակական հաստատություններից հեռացնել ցեղասպանագործների անունները և քաղաքացիություն շնորհել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին, հաղորդում է Ermenihaber-ը: 

«Թուրքիայի պաշտոնական դիքորոշման համաձայն՝ 1915թ․ տեղի ունեցածը ոչ թե կոտորած/ ջարդ/ ցեղասպանություն է եղել, այլ սովորական «ռազմական միջոցառում»։ Հայոց ցեղասպանությունը որպես հասարակ մի երևույթ ներկայացնելը, տեղի ունեցածն առավել մեղմ գույներով նկարագրելը, կատարվածի հերքումն այդ պաշտոնական վարկածի մի մասն են դարձել։ Հերքումը նպաստել է ատելությամբ պայմանավորված հանցագործությունների սովորական դառնալուն և Հանրապետության պատմության մեջ փոքրամասնությունների դեմ ատելությամբ պայմանավորված բազմաթիվ հանցագործությունների իրականացմանը։

Ցեղասպանությունից հետո ողջ մնացած հայերն արդեն 103 տարի պայքարում են իրենց հետ պատահած ողբերգության դիմաց արդարության հասնելու համար։ Սակայն ցեղասպանությունից տուժած միլիոնավոր հայեր՝ ամբողջ երեք սերունդ, արդեն հրաժեշտ են տվել կյանքին՝ առանց ճաշակելու արդարությանը հասնելու բերկրանքը: Եթե Հայոց ցեղասպանությունը քննարկվի այն վայրում, որը հենց դրա տեղն է՝ Թուրքիայի խորհրդարանում, ապա կդադարի դառնալ այլ երկրների խորհրդարանների քննարկման թեման»,- նշել է Փայլանը։

Հայ պատգամավորը հիշեցրել է, որ աշխարհի մի շարք երկրներ թեկուզ երկարատև տարիներ անց, սակայն ի վերջո առերեսվել են իրենց անցյալի հետ՝ ճանաչելով իրենց կողմից կատարված ցեղասպանությունները և դրանց զոհերի ժառանգներին քաղաքացիություն շնորհելով։ Այս առումով Փայլանը բերել է Արգենտինայի,  Պորտուգալիան, Իսպանիայի օրինակը։ Նրա խոսքով՝ նման մի գործընթաց պետք է կատարավի նաև Թուրքիայում, ինչը կնպաստի միջազգային հանրության աչքում Թուրքիայի հեղինակության բարձրացմանը և երկրի ներսում հասարակական համերաշխությանն ու ժոովրդավարության ամրապնդմանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: