ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարևոր է, որ բոլոր ներգրավված կողմերը գործեն պատասխանատու կերպով. ԵՄ

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ և հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի անունից՝ խոսնակի հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ընդգծելով երկխոսության կարևորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը:

Համաձայն հայտարարության՝ խաղաղ ճանապարհով և օրենքի համաձայն հավաքներ իրականացնելու ազատության իրավունքը համամարդկային և հիմնարար իրավունքներից է, և Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիակատար հարգանք կցուցաբերեն այդ իրավունքի նկատմամբ:

«Խիստ կարևոր է, որ բոլոր ներգրավված կողմերը ցուցաբերեն զսպվածություն և գործեն պատասխանատու կերպով: Կարևոր է համընդգրկուն երկխոսությունը, որի կոչն արել էր նախագահ Արմեն Սարգսյանը՝ ուղղված ստեղծված իրադրության անհապաղ և խաղաղ կարգավորմանը»,- նշված է հայտարարության մեջ՝ ընդգծելով, թե անհանգստացնող ու հուսահատեցնող է այն, որ ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարճատև հանդիպումը չկարողացավ կանխել դեպքերի հետագա էսկալացիան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: