ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արսեն Բաբայանը խորհուրդ է տվել Սերժ Թանկյանին զերծ մնալ հակասահմանադրական կոչերից

Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը խորհուրդ է տալիս ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին զերծ մնալ հակասահմանադրական կոչերից: Այս մասին նա ասաց՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

«Բոլորս մտահոգված ենք Երևանում վերջին օրերին ծավալվող գործողություններով: Սերժ Թանկյանը հիանալի երաժիշտ է, բայց նրան խորհուրդ կտամ զերծ մնալ հակասահմանադրական կոչերից: ՀՀ Ազգային ժողովը և խորհրդարանի յուրաքանչյուր պատգամավոր լավ գիտի իր անելիքներն ու լիազորությունների շրջանակը: Կարծում եմ՝ շատ ավելի լավ կլիներ, եթե Սերժ Թանկյանն, օգտագործելով իր հեղինակությունը, ողջամտության ու սթափության կոչ աներ բոլորին»,- ասել է Բաբայանը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: