ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

factor.am

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր՝ ապրիլի 25-ին հանդես է եկել հայտարարությամբ, փոխանցում է News.am-ը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Երեկ ես կոչով դիմել են ՀՀ նախագահին՝ առաջարկելով կոչ հղել խորհրդարանական ու արտխորհրդարանական քաղաքական ուժերին, որ որևէ ձևաչափով հանդիպում կազմակերպվի՝ ընդհուպ մինչև արտահերթ ընտրություններ անցկացվեն:

Մենք որևէ սահմանափակում քաղաքական օրակարգում չենք դնում, չենք էլ դրել: Ըստ այդմ, ամենատրամաբանական լուծումն այն է, որ քաղաքական կուսակցությունները օրենքի սահմաններում նստեն քննարկեն ու որոշեն, որ եթե արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, որոշեն այն ժամկետները, որոնք իրենք ուզում են, որպեսզի պատրաստվեն, որպեսզի բոլորը լինեն հավասար խաղի կանոններում և ըստ դրա շարժվենք առաջ:

Այսպես շարունակվելով՝ ունենալու ենք տնտեսական խնդիրներ, զբոսաշրջիկները չեն գալու, ներդրողները վերադառնում են: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, ապակայուն վիճակը մեր երկրին օգուտ չի տալիս: Դրա համար ես խնդրում են նաև մեր բոլոր քաղաքացիներին, տատիկներին, պապիկներին, ծնողներին, երեխաներին ուսանողներին՝ մաքսիմալ սթափ մտածեն, թե ինչ ենք մենք ուզում:

Ես շատ եմ գնահատում և հարգում մեր քաղաքացիների կամքն ու դժգոհությունը: Ըստ դրա արդեն մենք համապատասխան արձագանք տվել ենք, բավարարվել են կետեր, մենք հայտարարել ենք քաղացիական օրակարգ, մենք հայտարարում ենք, որ քաղաքական ուժերը նտելու են, խոսելու են: Թողնենք, որ նրանք նստեն պայմանավորվեն, մեկս մյուսին չճնշենք: Այս էր իմ անհանգստությունը, որ ուզում եմ հղել»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: