ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում

© Sputnik / Asatur Yesayants

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանն ապրիլի 25-ին հանդիպում է տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ դեսպանությունից:

Զրույցի ընթացքում հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանում և մայրաքաղաք Երևանում տիրող իրավիճակին: Ռուսական կողմը կոչ է արել ընդդիմադիր հավաքների ու երթերի կազմակերպիչներին գործող իշխանությունների ու մյուս քաղաքական ուժերի հետ գնալ կառուցողական երկխոսության:

ՌԴ դեսպանատնից ընդգծել են, որ ստեղծված իրադրությունը պետք է կարգավորվի բացառապես սահմանադրական դաշտում ու ի շահ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների: Ռուսական կողմը հույս է հայտնել, որ երկիրը շուտափույթ կերպով կվերադառնա նորմալ ու հանգիստ հունին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: