ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շառլ Ազնավուրը բուժումը կշարունակի Փարիզում. հայտնի է հոսպիտալացման պատճառը

Asbarez.com

Ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ում ինքնազգացողությունը վատացել էր Սանկտ Պետերբուրգում համերգի փորձի ժամանակ, վաղը կլքի հիվանդանոցը, փոխանցում են ռուսական ԶԼՄ։

Հաղորդվում է, որ նրան կտեղափոխեն Փարիզ հետագա բուժման համար։ Այս մասին հայտնել են ֆրանսիահայ երգչի համերգի կազմակերպիչները։

Նրանց խոսքով՝ վաղը առավոտյան նա կմեկնի Փարիզ։

Երգչի շրջապատից հայտնում են.

«Մաեստրոյի մեջքն էր բռնվել, ուստի ստիպված էին համերգը չեղյալ համարել,- ասել է գործակալության ֆրանսիացի զրուցակիցը: - Բժիշկները հետազոտում են կատարել: Մեզ ասել են, որ դա մկանային ջղաձգում էր, այնպես որ՝ սարսափելի ոչ մի բան չկա: Նա հմա արդեն հյուրանոցում է, հանգստանում է»:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: