ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կորեական 2 պետությունների առաջնորդները 2 երկրների սահմանին սոճին տնկեցին` ի նշան խաղաղության

US News & World Report

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը և Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը ապառազմականացված գոտու սահմանագծին ի նշան խաղաղության և բարգավաճման սոճի են տնկել:

Ծառը, որն ընտրել են տնկվեցին, 1953 թ. էր աճեցվել: Դա այն ժամանակշրջանն էր, երբ զինադադարը ավարտվեց՝ արյունալի երեք տարի պատերազմով, երկու կորեական պետությունների միջև, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ մահացան: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կորեական երկու պետությունների ղեկավարները ծառի արմատները ծածկել են թերակղզու տարբեր վայրերից բերված հողի խառնուրդով: Նրանք այնուհետև սոճին ջրել են երկու երկրների մայրաքաղաքներով հոսող Տեդոնգան և Հանգան գետերի ջրով: Այդ ամենը, հանդիպման կազմակերպիչների մտահղացմամբ, խորհրդանշում Է Կորեայի ու նրա ժողովրդի միասնությունը, ինչպես նաև արտացոլում Է ապագա միավորման՝ Հյուսիսի և Հարավի ձգտումը: «Այս հողն իրենց ներկայացնում Է մեր ժողովուրդների կամքը: Սա նոր գարուն Է Հյուսիսի ու Հարավի միջև»,-արարողությանը նշել Է Կիմ Չեն Ընը:

Ծառի կողքին տեղադրված հուշատախտակի վրա փորագրված Է. «Այստեղ արմատներ են ձգել Խաղաղությունն ու Բարգավաճումը»: Մուն Չժե Ինն իր հերթին ցանկություն Է հայտնել, որ «միջկորեական հարաբերություններն աճեն այս սոճու հետ միասին»: Նաև հաղորդվում Է, որ Մուն Չժե Ինը և Կիմ Չեն Ընն զբոսնել են և զրուցել առանց երկու երկրների պատվիրակությունների անդամների: Երկու երկրների ղեկավարները շփվել են Փանմունջոմի տարածքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: