ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայից ժամանած աշակերտների

Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի թվով 45 աշակերտի՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար Սարգիս Պետոյանի և կրթական հաստատությունների տնօրենների: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը:

Հանդիպմանը պրն. Սարգիս Պետոյանը նախ ներկայացրեց սաներին, ապա խոսեց Սփյուռքում հայապահպանության արդի հրամայականների մասին` Հայոց Հովվապետի հետ կիսվելով նաև աշակերտների անջնջելի տպավորություններով:
Հայրապետական իր օրհնությունը բաշխելով ներկա հայորդիներին` Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ հաճելի է տեսնել` ինչպես են ամեն տարի Ֆրանսիայի ազգային կրթական հաստատությունների սաները ժամանում Հայաստան` մասնավորաբար մասնակիցը դառնալու ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ուղղվող երթին` իրենց խոնարհումն ու հարգանքը բերելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ վերջին օրերին հայրենիքի կյանքում տեղ գտած իրադարձություններին, ինչպես նաև համերաշխության և խաղաղության, հանդուրժողականության և սիրո մթնոլորտի վերականգնմանն ուղղված Հայոց Եկեղեցու ջանքերին: 
Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը փոխանցեց աշակերտների ծնողներին այն նախանձախնդրության և հետևողականության համար, որ ցուցաբերում են իրենց զավակների հայեցի դաստիարակության համար, որպեսզի վերջիններս լինեն նախնյաց արժանավոր հետնորդները` իրենց գործերով պահպանելով ու ամրապնդելով բարի անունը հայ ժողովրդի:
Վերջում իրենց շնորհալի ասմունքով և ՀՀ պետական օրհներգի կատարմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հաճելի անակնկալ մատուցեցին նաև աշակերտները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: