ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը չստացավ բավարար ձայներ վարչապետ ընտրվելու համար

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 1-ի հատուկ նիստում կայացած բաց քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ելք» խմբակցության կողմից վարչապետի միակ թեկնածու առաջադրված Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 46, դեմ՝ 55, ձեռնպահ՝ 0 ձայն:

«Ծառուկյան» դաշինքը և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էին, որ սատարելու են ՀՀ վարչապետի «Ելք» խմբակցության թեկնածուին: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն (ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը հայտարարեց չքվեարկելու մասին). ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն ունի 58 մանդատ:

58 պատգամավոր ունեցող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունը ԱԺ հատուկ նիստից առաջ հայտարարել էր, որ վարչապետի թեկնածուին սատարելու վերաբերյալ կհայտարարի Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո: Կուսակցությունից վստահեցրել էին, որ խմբակցության բոլոր անդամները միաձայն են որոշում են կայացնելու: Իսկ քվեարկությունից առաջ հայտարարվեց, որ դեմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածությունը:

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Ազգային ժողովում վարչապետի չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելուիրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրածվարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայներիմեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքիուժով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: