ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պահանջվում են բացառիկ ջանքեր՝ ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի հետ: Այս մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Երկրում ստեղծված է բարդ իրավիճակ: Այդ իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը: Լարվածության ցանկացած աճ կարող է հանգեցնել մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր զարգացումների:

Ստեղծված պայմաններում հանրային բոլոր մարմինները պարտավոր են ապահովել քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների ազատության իրենց իրավունքի իրացումն ու ցուցաբերել զսպվածություն: Հանրային յուրաքանչուր մարմնի ներկայացուցիչ պարտավոր է իր պարտականությունները կատարել լիարժեք ու գիտակցել, որ իր կարևոր աշխատանքով կոչված է երաշխավորելու բոլոր քաղաքացիների իրավունքները:

Շարունակում է բարձր մնալ անհանդուրժողականությունը: Խոսքը հատկապես վերաբերում է սոցիալական ցանցերին, որտեղ նկատվում է նաև ակնհայտ ատելություն և նույնիսկ թշնամանք կոնկրետ անձանց նկատմամբ:

Լրատվամիջոցներին ու լրագրողներին կրկին հորդորում ենք հեռացնել իրենց հրապարկումների ներքո ծավալվող՝ անհանդուրժողականություն ու ատելություն պարունակող մեկնաբանությունները: Ցանկացած հրապարակում անելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տեղեկությունների ստուգվածությանը և գործել պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի ու աշխատակազմի կողմից ձեռնարկվում են  առավելագույն ջանքեր՝ օրենքով նախատեսված իրավասության սահմաններում երաշխավորելու ինչպես ցուցարարների, այնպես էլ մյուս քաղաքացիների իրավունքները»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: