ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բլոգեր Լապշինը հանդիպել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ

Facebook

ՌԴ և Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Վիեննայում հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի և նրա գրասենյակի տնօրեն Ֆրան Մարոևիչի հետ: Այս մասին բլոգերը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Այս մարդիկ ինձ շատ են օգնել դժվար ժամանակ»,- գրել է Լապշինը:

Հանդիպումներում նա ներկայացրել է Ադրբեջանի կողմից իր նկատմամբ ցուցաբերված հանցավոր վերաբերմունքը:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ 2018-ը հռչակում է Ադրբեջանին պատժելու տարի: Լապշինը հայտնել էր, որ պատրաստվում է ողջ աշխարհին պատմել Ադրբեջանում իր հետ տեղի ունեցածի մասին:

«Ինձ անընդհատ հարցնում են, թե ինչու եմ կպել Ադրբեջանին, և որն է իմ վերջնական նպատակը: Շատ պարզ: Նպատակը նրանց իրենց հանցագործությունների համար ոսկե շեկելով պատժելն է. դա մեկ: Երկրորդ հերթին ցանկանում եմ աշխարհին տեղեկացնել այն մասին, թե ինչ է անում Բաքվի ռեժիմը՝ ոչ միայն ինձ հետ կատարվածը, այլ այն, ինչ նա անում է իր քաղաքացիների հետ»,- ասել էր Լապշինը՝ հավելելով, որ կջնջի «այդ կասպիական երկիրն աշխարհի իմ քարտեզից»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: