ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

BBC-ն ներկայացրել է վեց ուշագրավ փաստ, որը պետք է իմանալ Հայաստանի մասին

BBC

BBC-ն ընթերցողներին է ներկայացրել վեց հետաքրքիր փաստ Հայաստանի մասին: Այսպես՝

  1. Հայաստանից դուրս ապրող հայերն ավելի շատ են, քան պետության ներսում բնակվողները 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցը նկատել է, որ ե րկրի բնակչությունը մոտ երեք միլիոն է, սակայն մի քանի միլիոնն էլ բնակվում է արտասահմանում: «Մեծ համայնքներ կան Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում և Ֆրանսիայում»,- գրում է BBC-ն՝ ավելացնելով, որ հայերը վերջերս գնում են Ռուսաստան, քանի որ այն մոտ է և նրանք խոսում են ռուսերեն:

  1. Արարատ լեռը համարվում է ազգային խորհրդանիշ

«Անգամ երբ այն գտնվում է Թուրքիայում... ձյունածածկ գագաթ ունեցող լեռը երևում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի հորիզոնում, Աստվածաշնչում այն նշվում է որպես մի վայր, որտեղ ջրհեղեղից հետո կանգ առավ Նոյի տապանը»,- գրում է լրատվամիջոցը:

  1. Այն աշխարհի ամենավաղ քրիստոնեական քաղաքակրթություններից է

Հայաստանն առաջին երկիրն է, որ 4-րդ դարի սկզբին պաշտոնապես ընդունել է քրիստոնեությունը որպես կրոն, և որ հայկական եկեղեցին բացարձակապես ինքնավար է աշխարհի մյուս քրիստոնեական եկեղեցիներից:

  1. Շախմատի ուսուցումը պարտադիր է

2011 թվականից Հայաստանում երեխաները պարտադիր ունեն շախմատի դասեր: Երկիրը ծնունդ է տվել շատ գրոսմայստերների և ներկայում այն դպրոցներում ունի որակավորում ունեցող ավելի քան 3000 շախմատի ուսուցիչներ:

  1. Այն հպարտանում է իր կոնյակով

Բրիտանական լրատվամիջոցը գրում է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին որպես նվեր մի քանի տասնյակ անգամ հայկական կոնյակ է ուղարկել: Շատ տարիներ անց՝ 2013 թվականին, Ռուասաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին տվեց հայկական կոնյակի մի շիշ՝ վերհիշելով այդ պատմությունը:

  1. Շատ հայտնի մարդիկ ունեն հայկական արմատներ

Լրատվամիջոցը նրանց շարքում հիշատակում է հայտնի ֆրանսահայ երաժիշտ Շառլ Ազնավուրին, գրոսմայստեր Գարի Կասպարովին, երգիչ Շերին և ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: