ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները 100-ից ավելի հուշահամալիր են վերականգնել Հաղթանակի օրվա կապակցությամբ

commons.wikimedia.org

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները հարյուրից ավելի զինվորական հուշահամալիրներ ու հուշարձաններ են վրականգնել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի նախաշեմին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:

Գյումրիի և Երևանի զինվորական կայազորների տարածքում միավորման զինծառայողները հուշարձանների նորոգման ու ներկման աշխատանքներ են կատարել «Ռազմական փառք», «Պատվո բլուր», «Տանկիստ մարտիկներին», «Հրետավոր մարտիկներին» հուշահամալիրներում և զինվորական այլ գերեզմանատներում: Նաև զինվորական ավաններում ու դրանց սահմաններից դուրս կատարվել են ներկման աշխատանքներ, վերականգնվել են ռազմական տեխնիկայի պատվանդանները, բարեկարգվել Է դրանց հարակից տարածքը:

Մայիսի 9-ին Գյումրիում և Երևանում կանցկացվեն հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան: Գյումրիի «Ռազմական փառք» և Երևանի «Մայր Հայաստանի» հուշահամալիրներում կանցկացվեն տոնական հանրահավաքներ և Գյումրիի ու Երևանի կայազորների ստորաբաժանումների հանդիսավոր տողաններ, զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները ծաղկեպսակներ ու ծաղիկներ կդնեն Անմար կրակի մոտ և ռուս զինվորների շիրիմներին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: