ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահ Արմեն Սարգսյանը ծաղիկներ խոնարհեց Անհայտ զինվորի հուշարձանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը  Երևանի Հաղթանակի զբոսայգում մասնակցեց Շուշիի ազատագրման 26-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի տոնակատարություններին:

Լրագրողների հետ ճեպազրույցում նախագահը շնորհավորեց բոլորին Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով: «Այսօր հաղթության օր է, նաև կարող ենք ասել, որ նոր հանրապետության առաջին օրն է և այդ օրը հաղթական է:Մեր երկրում շատ բան է փոխվել երեկվանից հետո: Այսօր մենք ունենք նոր վարչապետ և ժողովրդի մեծ մասը, երիտասարդները մեծ հույսեր ունեն, որ վաղն ավելի լավ է լինելու, քան երեկ, և վաղը չէ մյուս օրը ավելի լավ է լինելու, քան վաղը»,-ասաց նախագահը: 

Հաղթանակի զբոսայգում տոնական միջոցառումներին ներկա էին նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, ովքեր ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հուշարձանի մոտ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: