ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կպահպանվի՞ Իրանի հետ միջուկային գործարքը ԱՄՆ-ի հեռանալուց հետո

Global Village Space

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի հետ միջուկային գործարքից՝ պատճառաբանելով, որ Իրանը շարունակում է ուրանի հարստացումը, իսկ համաձայնագիրը «այնքան վատ է կազմված, որ եթե անգամ Իրանը ամբողջությամբ կատարի դրանով ստանձնած իր պարտավորությունները, դա չի խոչընդոտի վերջինիս միջուկային զենք ստեղծել»:

Նույն օրը ԱՄՆ-ը  Իրանին ներկայացրեց պահանջների ցուցակ. հրաժարվել միջուկային զենքից և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից, դադարեցնել աջակցեությունը «Համաս», «Հեզբոլլահ», «Թալիբան», «Ալ Քաիդա» խմբավորումներին, զերծ մնալ տարածաշրջանն ապակայունացնող հայտարարություններից, դադարեցնել կիբերհարձակումները ԱՄՆ-ի նկատմամբ, հարգել մարդու իրավունքները և այլն: ԱՄՆ-ում հայտարարեցին նաև Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին:

ԱՄՆ-ի հայտարարությանն անմիջապես հետևեցին միջազգային արձագանքները: Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու մասին որոշումը արժանացավ հավանության տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցներ Սաուդյան Արաբիայի և Իսրաելի կողմից:

ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները՝ Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը ափսոսանք հայտնեցին այդ որոշման առթիվ: Նրանք հայտնեցին, որ այս քայլով ԱՄՆ-ը վտանգի ենթարկեց միջուկային զենքի չտարածման միջազգային ռեժիմը: Նման դիրքորոշում հայտնեց նաև ԵՄ-ն՝ ի դեմս Ֆեդերիկա Մոգերինիի՝ նշելով, որ ԵՄ-ն հավատարիմ կմնա գործարքին, եթե Թեհրանը շարունակի կատարել իր պարտականությունները: Ռուսաստանում ևս քննադատեցին ԱՄՆ-ի այս քայլը: Իսկ Թուրքիայում հայտարարեցին, որ շարունակելու են Իրանի հետ նախկին հարաբերությունները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ևս իր անհանգստությունն է հայտնել ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ և կոչ է արել գործարքի մյուս կողմերին պահպանել ձեռք բերած համաձայնությունները:

Այս քննադատություններից հետո Սպիտակ տունը հայտարարեց, որ Իրանի հարցում ԱՄՆ-ը դաշնակիցների նոր կոալիցիա կկազմի:

ԱՄՆ-ի որոշմանը արձագանքեց նաև Իրանը: Նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ Իրանն, ի տարբերություն ԱՄՆ-ի, միշտ կատարել է իր պարտավորությունները և կպահպանի միջուկային գործարքը հինգ երկրների հետ, սակայն Թրամփն առաջարկում է բանակցություններ սկսել Իրանի հետ նոր միջուկային գործարք կնքելու շուրջ:

Թրամփի հայտարարության կապակցությոամբ միջազգային փորձագետները ևս մտահոգություն են հայտնել: ԱՄՆ-ի այս որոշումը շատերը համարում են ապակառուցողական՝ նշելով, որ ԱՄՆ-ի նախագահն իր որոշումներով աշխարհը պարբերաբար տանում է պատերազմի: Բացի այդ, ԱՄՆ-ի այս որոշումը, ըստ կանխատեսումների, շատ պետությունների և կազմակերպությունների զգալի տնտեսական վնաս կհասցնի:

Այսպիսով, Իրանի հետ միջուկային գործարքը չեղարկելու հարցում ԱՄՆ-ը կարծես, չի ստանում դաշնակիցների աջակցությունը, և Իրանն ու գործարքի մյուս հինգ պետությունները մտադիր են պահպանել այն: Այնուամենայնիվ, միջուկային գործարքի պահպանման շուրջ դեռևս հստակ որոշում չկա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    21 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: