ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեզ համար Ադրբեջանի ժողովուրդը թշնամի չէ. Դավիթ Բաբայան

panorama.am

1994 թվականի մայիսին ուժի մեջ մտած ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը խաղաղ բանակցությունների հիմք դրեց և պայմաններ ստեղծեց միջնորդների գործունեության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման կարծիք հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ է մտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը։ Այդ համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թվականի փետրվարի 6-ին ԵԱՀԿ հովանու ներքո ստորագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագիրը, մինչ օրս մնում են այն կարևոր ձեռքբերումը, որը խաղաղ բանակցությունների հիմք դրեց և պայմաններ ստեղծեց միջնորդների գործունեության համար: Այդ պայմանագիրը մեծ դերակատարություն ունեցավ տարածաշրջանի համար, մինչ այժմ էլ ունի», - ասել է Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, այն շատ կարևոր դերակատարություն ունեցավ տարածաշրջանում կայունության հաստատման համար: Դավիթ Բաբայանը նշել է, որ այդ պայմանագրով տասնյակ հազարավոր կյանքեր փրկվեցից, որովհետև պարզ չէր, թե ինչ կլիներ, եթե այդ պայմանագիրը չկնքվեր: Այդ պայմանագիրն Ադրբեջանի համար նույնպես խաղաց կարևոր դերակատարություն, որովհետև, ըստ Դավիթ Բաբայանի, 1994 թվականին Ադրբեջանը լիարժեք կոլապսի առջև էր կանգնած, եթե պայմանագիրը չկնքվեր, միգուցե և չլիներ այսօրվա Ադրբեջանը՝ որպես պետություն:

«Բայց մեր նպատակը Ադրբեջան երկրի կործանումը չէր, Ադրբեջանի ժողովրդի կոտորածը  կազմակերպելը չէր: Մեզ համար Ադրբեջանի ժողովուրդը թշնամի չէ, Ադրբեջանի իշխանություններն են թշնամանք սերմանում: Դրա համար ուզում ենք, որ պայմանագիր պահպանվի և հետագայում լինի համապարփակ կարգավորում Ադրբեջանի և Արցախի միջև: Ճանաչվի Արցախի Հանրապետությունը. երբ ասում են Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշն են ծածանելու, մենք կարող ենք շենք տալ դեսպանատան համար, և թող դրոշը ծածանեն, այլ ոչ թե աննորմալ գաղափարներով հանդես գան սեփական ժողովրդի ճակատագրի հետ խաղալով», - ասել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: