ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստան. «Սպիտակ աղմուկը» թայմ-աութ է վերցնում

Sputnik Грузия

Օրերս Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելիի պողոտայում, տեղի ունեցավ երկու բազմամարդ ակցիա: Մեկն անցկացրել է «Սպիտակ աղմուկ» շարժումը, դրան մասնակցել է 1,5 հազար մարդ, ովքեր բողոքում էին Թբիլիսիի գիշերային ակումբներում հակաթմրադեղային շրջայց կատարելիս ոստիկանության գործողությունների դեմ և պահանջում էին ՆԳ նախարարության ղեկավարի և վարչապետի պաշտոնաթողությունը:

Շուրջ երկու հազար մասնակիցներով մյուս ակցիայի մասնակիցները բողոք էին հայտնում «Սպիտակ աղմուկ» շարժման հանրահավաքի դեմ և պահանջում էին դադարեցնել այն: Ոստիկանություը ձերբակալել է ազգայնականների ակցիայի ավելի քան տասը ագրեսիվ մասնակիցների, որոնք փորձում էին ճեղքել-անցնել դեպի խորհրդարանի շենքը: Ռուսթավելիի պողոտայում մոբիլիզացվել էին ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատը, ջրցան մեքենաներ և հատուկ տեխնիկա, ներառյալ այսպես կոչված ձայնային նռնականետեր:

«Սպիտակ աղմուկ» ակցիայի մասնակիցների ի սկզբանե հնչեցրած թույլ թմրամիջոցների օրինականացման պահանջները փոխարինվել էին կառավարության հրաժարականի պահանջով: Ինքնաբուխ հանրահավաքը, սակայն, արագ վերածվել էր արկարգությունների:  «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հաղորդմամբ, ակումբներում ձերբակալվել է 70 հոգի, որոնք բոլորը ձերբակալվել էին վարչական իրավախախտման, այսինքն`թմրամիջոցների օգտագործման համար:

Հարկ է նշել, որ վրացական օրենսդրությունում գոյություն ունի թեթև թմրամիջոցների նկատմամբ իրավական կոլիզիա: Անցյալ տարվա նոյեմբերին Սահմանադրական դատարանն ընդունել էր մարիխուանայի օգտագործումը որպես «հասարակական վտանգ չներկայացնող» և բնութագրել սպառողների նկատմամբ հալածանքները որպես «պետության ներխուժումը անձի անձնական և ազատ զարգացման տարածք»: Սակայն, ինչպես տեսնում ենք,  գործնականում դեռ չի հասել օրինականացման:

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հանդես է ուղերձով, որում վստահեցրել է ցուցարարներին, որ իր հիմնական գերակայությունը խոսքի ազատություն ապահովելն է: «Մենք թույլ չենք տա տարբեր տեսակետների պատճառով ատելության մթնոլորտի ձևավորում», - ասել է վարչապետը:

Վրաստանի մայրաքաղաքում զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցների հետ հանդիպել է երկրի ներքին գործերի նախարար Գերոգի Գախարիան։ Ցուցարարները պահանջում էին հենց վերջինիս հրաժարականը։ Գախարիան ցուցարարներին է ներկայացել, երբ նրանք հրաժարվել են լքել հրապարակը: Նա հազարավոր մարդկանց առջև խոստացել է չհետապնդել ակցիայի մասնակիցներից ոչ մեկին։ Իսկ խախտումների պարագայում նա կոչ է արել իրեն դիմել։ Թմրանյութերի ազատականացման հետ կապված հստակ միջոցներ ձեռնարկել։ Մասնավորապես՝ մայիսի 14-ին այդ օրենքը քննարկելու համար Գախարիան կհանդիպի ակցիայի մասնակիցների հետ։  «Եթե մենք չկատարենք իմ խոստումը, դուք ցանկացած պահի կարող եք այս հրապարակ դուրս գալ և երաժշտություն լսել։ Մենք ապրում ենք ազատ երկրում և քաղաքացիների անվտանգությունն առաջնային է՝ անկախ սեռական կողմնորոշումից, կրոնական կամ քաղաքական համոզմունքներից»,- հայտարարել է ՆԳՆ ղեկավարը։ Վրաստանի ՆԳՆ ղեկավարը հրապարակային ներողություն է խնդրել գիշերային ակումբի այցելուներից, ովքեր ոստիկանության գործողությունների հետևանքով վիրավորվել էին և խոստացել է ամեն ինչ ճշտել և հասկանալ:

Ակումբի ակցիայի կազմակերպիչ Բեկա Ցիկարիշվիլին իր հերթին հայտարարել է, որ նախարարը հայտնել է ոստիկանության աշխատակիցներին պատասխանատվության ենթարկել, եթե պարզվի, որ լիազորությունների չարաշահում է տեղի ունեցել։ «Գախարիան ասաց, որ իշխանությունները կվերսկսեն թմրանյութերի քաղաքականության բարեփոխման օրինագծի շուրջ աշխատանքը, ինչը շատ կարևոր է»,– հավելել է նա։

Ցիկարիշվիլին հայտարարել է նաև, որ այս իրավիճակում անհրաժեշտ է գտնում դադարեցնել ակցիան և երկուշաբթվանից ՆԳՆ-ի հետ շարունակել աշխատանքը հետաքրքրող հարցերի շուրջ։

Խնդրո առարկա հարցին անդրադարձել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով կարծում է, որ Թբիլիսիում երիտասարդության երկօրյա բողոքի ակցիայի պատճառը կործանարար գործընթացներն է՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ոչ պաշտոնական կառավարման հետևանքով։ Նա նաև ընդգծել է, որ մտադիր է Վրաստան վերադառնալ և ուղղել սխալները։

Ամփոփելով հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունները՝ հարց է առաջանում թե արդյո՞ք Թբիլիսին օրինակ կվերցնի Երևանից:

Բուռն քաղաքական իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում վերջին շրջանում, ակնահայտորեն մեծ հետաքրքրություն են առաջացրել Վրաստանում: Երբ տարիներ առաջ Բիձինա Իվանիշվիլին Հայաստանը որպես օրինակելի երկիր ներկայացրեց, ազգայնականները պահանջեցին նրան զրկել քաղաքացիությունից, հեռացնել երկրից, կամ ինչպես իրենք էին ասում «մասնատել»… Հետաքրքիր է, արդյոք վրացական քաղաքական էլիտան այս ժամանակի ընթացքում հասցրել է ավելի խորքային դառնալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: