ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խնդրում եմ այլևս դադարեցնել փողոցների փակման միջոցով հարցերի հնչեցումը. նախարար

Iravaban.net

Տարբեր մարդկանց անուններ են հնչում, թե իբր այդ մարդիկ պատրաստվում են շարժման կողմից նշանակվել մարզպետներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հիշեցնելով, որ ըստ ՀՀ Սահմանադրության, մարզպետներին նշանակում է կառավարությունը՝ վարչապետի առաջարկությամբ:

«Ինչպես մյուս նշանակումները, վստահ եղեք, որ ՀՀ վարչապետը կկատարի ճիշտ ընտրություն և դուք կունենաք այնպիսի պաշտոնյաներ, որոնք, ամենայն պատասխանատվությամբ, կկրեն իրենց ուսերին դրված բեռը: Ուստի խնդրում եմ՝ այն մտահոգությունները, որ կան ու այն խնդիրները, որ փորձում են առաջացնել, իրականության հետ կապ չունեն: Չեմ ուզում անդրադառնալ, թե ինչ անձերի շուրջ կան խոսակցություններ»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տարբեր քաղաքացիներ շարժման անունից հանդես գալով գնում են գյուղապետարաններ և պահանջում նրանց հրաժարականը. «Ես, ամենայն պատասխանատվությամբ, հայտարարում եմ, որ շարժման օրակարգում այդպիսի քայլեր չկան: Բոլոր նրանք, ովքեր առանց մեզ հետ համաձայնեցնելու կատարել են նման քայլեր, հորդորում եմ դադարեցնել ստահոդ տեղեկությունների տարածումը...

«Խնդրում եմ այլևս դադարեցնել փողոցների փակման միջոցով հարցերի հնչեցումը, որովհետև այս կառավարությունն այլևս հասանելի է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար: Շուտով կունենանք նաև մարզպետներ և խնդրանքս է՝ դիմել մեզ և խնդրի կարգավորումն օրինական ճանապարհով տեղի կունենա: Մենք ձեր բոլոր խնդիրներին կփորձենք հնարովինս օպտիմալ ձևով լուծում գտնել», -ասել է նա:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: