ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ընտանիքի օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ Հայաստանի եւ Արցախի բոլոր ընտանիքներիննրանց մաղթում ամենայն լավն ու բարին:

Իմ անկեղծ բարեմաղթանքներն եմ հղում Սփյուռքի հայ գաղթօջախներում մայր հայրենիքի ուրախություններով եւ հոգսերով ապրող մեր քույրերին ու եղբայրներին:

Միաժամանակառանձնահատուկ խոսք եմ ուղղում Հայաստանում ապրող բոլոր եղբայր ժողովուրդներինում համար ստեղծված են ազգային ինքնության պահպանման բոլոր պայմանները:

Ընտանիքն է հասարակության հիմքըայնտեղ է հասակ առնում Հայաստանի վաղվա քաղաքացինայնտեղ են ձեւավորվում մարդկային այնպիսի կարեւորագույն հատկանիշներինչպիսիք են բարությունըհարգանքը դիմացինի եւ սերը հայրենիքի հանդեպհոգեւոր կապն ավագ ու կրտսեր սերունդների միջեւՀայ ընտանիքը բացառիկ դեր է ունեցել մեր ազգային ինքնության պահպանման գործումՆրա ամրությունըպաշտպանվածությունն ու լավագույն ավանդույթների պահպանումն են երաշխավորելու Հայաստանի վաղվա օրըՈւստիընտանիքին առնչվող բոլոր խնդիրները եղել են եւ պետք է մնան պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առթիվՀայաստանիԱրցախի ու Սփյուռքի բոլոր օջախներին մաղթում առաջին հերթին խաղաղությունառողջություներջանկություն եւ ամենայն բարիք»


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: