ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարական առանձնատանը Նիկոլ Փաշինյանի հարևաններն են Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը

media.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անպայման ուղիղ եթերով ցույց է տալու կառավարական առանձնատունը, որտեղ տեղափոխվել է ապրելու կնոջ և երեխաների հետ։ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում նշել է, թե ամուսինը մի քանի անգամ փորձել է, սակայն չի ստացվել ուղիղ եթերը։ «Նա մի քանի անգամ փորձել է, ժամը հարմար չի եղել, մութ է եղել, այնպես որ՝ ես կարծում եմ՝ դա շատ չի ուշանա»,- ասել է Աննա Հակոբյանը։

Նշենք, որ Փաշինյանների առանձնատան հարևանությամբ բնակվում են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի ընտանիքները։ «Մեր տան աջ կողմում գտնվում է Սերժ Սարգսյանի առանձնատունը, այսինքն՝ մեր հարևաններն են Սերժ և Ռիտա Սարգսյանները, իսկ ձախ կողմում՝ արտաքին գործերի արդեն նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի առանձնատունը»,-  ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, թե դեռևս հարևաններին չի տեսել։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: